charset="UTF-8"> Աշոտի ու Մարիամի ուսուցչի ուշագրավ կոչը՝ Նիկոլ Փաշինյանին

Աշոտի ու Մարիամի ուսուցչի ուշագրավ կոչը՝ Նիկոլ Փաշինյանին

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի զավակների ուսուցիչը՝ Վահրամ Թոքմաջյանը, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ քննադատելով Նիկոլ Փաշինյանին:

«Նիկոլ Փաշինյան ջան, ընկեր, թույլ տուր քեզ զգուշացնել: Կներես, որ անունդ էսքան երկար է: Ֆեյսբուքն է մեղավոր:

Ունեմ իրավունք, քեզ դիմելու ընկերով կամ Նիկոլով: Երբ դու գաղութում էիր ու պատգամավորի թեկնածու էիր առաջադրվում, քո ձայները ես եմ պահել, իմ ընկեր Արմանն է պահել: Ջհանդամ, թե էդ օրը ինձ ձերբակալման սանկցիա չեն տվել:

Մյուս կողմից, ընդունիր հորդոր որպես Աշոտի ու Մարիամի ուսուցիչ: Մի մսխիր այն, ինչ քեզ տվել են: Բարեկամ, հեղափոխական, մեր օրերի Բեննիտո՝ ինչպես քեզ հաճո կլինի, խոսք արտաբերի, ծրագրային ու գաղափարական խոսք: Դու այլևս ընդդիմադիր չես․․․

Դու ակներև իշխանություն ես, որը խորքային պատասխանատու է իր հանրույթի համար․․․

Գիտե՞ս, երթդ իմաստավորված կլիներ, եթե ես որոշեի 24 րոպեով զավթել Կառավարությունը ու դու իմ հրաժարականը պահանջեիր: Բայց դա չեղավ․․․

Մի մսխիր եղբայր: Գիտեմ, պարտք մնալ չես սիրում, բայց արդ հեռավոր՝ դու հիշիր դրվագ․․․

Լավ եղիր: Լինելու եմ քո դաժանագույն քննադատը: Լրջացիր բարեկամս: Դու հետայսու, «Օրագիր» թերթի խմբագիրը չես, որ Բաղդասարովի ֆոնին, ինչ ուզես խոսես․․․

Դու՛, ՀՀ վարչապետն ես: Մի՛ արժեզրկիր քաղաքական մշակույթը»․․․

Աղբյուր` INFO ARMENIA

Like this post? Please share to your friends: