charset="UTF-8"> Աշխարհը սգում է Ազնավուրի մահը, մինչդեռ Արենիում փառատոն է, քեֆ-ուրախություն

Աշխարհը սգում է Ազնավուրի մահը, մինչդեռ Արենիում փառատոն է, քեֆ-ուրախություն

Այսօր աշհարհահռչակ շանսոնյե,հանճարեղ Շառլ Անզնավուրի հոգեհանգստի օրն է։ Ամբողջ աշխարհն է սգում Ազնավուրի մահը։ Սգո օր է հայտատարված նաև Հայաստանում և Արցախում, պետական բոլոր կառույցների դրոշները խոնարհված են, թվում է՝ Հայաստանը այսօր լուռ է։ Սակայն պատկերը այլ է Արենիում, այնտեղ այսօր տոն է՝մրցույթներ, խաղեր, գինու համտես և վաճառք։ Սկսած 2009 թվականից, Վայոց Ձորի Արենի համայնքում կազմակերպվում է Արենի գինու փառատոնը։ Ամեն տարի հոկտեմբեր ամսին Հայաստանի գինոգործները և բազմաթիվ մարդիկ գնում են Վայոց Ձոր՝ նշելու Արենու ամենամյա գինու Փառատոնը և բերքահավաքի տոնը։ Այս տարի փառատոնը նախատեսված էր անցկացնել հոկտեմբերի 6-ին։ Պարզվում է,անգամ մեծն շանսոնյեի մահը չի կարող ազդել կազմակերպիչների՝ փառատոնը հետաձգելու որոշման վրա։

Like this post? Please share to your friends: