Անպտղությամբ տառապող ընտանիքներն աջակցություն կստանան «Իմ քայլը» հիմնադրամի կողմից

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի ծրագրերից է դժվարին կացության մեջ գտնվող երեխաներին աջակցությունը, խնամատար ընտանիքների ինստիտուտի կայացումը, մանկալքության կանխարգելումն ու մանկատների վերացումը, վերարտադրողականության աճը Հայաստանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով հիմնադրամի առաջիկա ծրագրերին, այս մասին ասաց ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը:

Похожее изображение

Նրա խոսքով՝ ծրագիրը դեռևս մշակման փուլում է:

-Այժմ հիմնադրամի աշխատակիցները դաշտում բոլոր դերակատարների հետ քննարկումներ են իրականացնում: Ենթադրում ենք, որ կլինի շատ թանկ ծրագիր,-ասաց նա:

Картинки по запросу աննա հակոբյան իմ քայլը

-Հաջորդ հեռահար ծրագիրը, որը ենթադրում է 1 մլրդ դրամ բյուջե և դեռևս քննարկումների փուլում է, Հայաստանում վերարտադրողականության աճին աջակցությունն է: «Այս ծրագրի միջոցով աջակցություն կտրամադրվի այն ընտանիքները, ովքեր չեն կարողանում երեխա ունենալ և ցանկանում են դիմել այդ քայլին, սակայն բավական միջոցներ չունեն: Նախկինում դա «Արագիլ» հիմնադրամի միջոցով է եղել, որը գործունեությունը դադարեցրել է: Մենք ունենք 400 զույգի հերթ այժմ և պետք է արագացնենք, – հավելել է նա:

Աղբյուր

Like this post? Please share to your friends: