charset="UTF-8"> Աննա Հակոբյանն արձագանքեց աշխատանքից ազատված միայնակ մոր բաց նամակին. հիմա վատ լուրը...

Աննա Հակոբյանն արձագանքեց աշխատանքից ազատված միայնակ մոր բաց նամակին. հիմա վատ լուրը…

Մի հատ լավ լուր ունեմ, մի հատ՝ վատ։

Լավ լուրը էնա, որ Աննա Հակոբյանն արձագանքեց աշխատանքից ազատված մորը աշխատանքի հետ ընդունելու հետ կապված հարցերին։ Ասում էի, չէ՞, լավ մարդա ինքը։

Հիմա՝ վատ լուրը․ այսինքն՝ ստացվումա, որ կառավարության աշխատակազմի ղեկավարի հիմնավորումներն ու հաստատումները, որ էդ աղջկան գործից օրենքի սահմաններում են հանել, ու էդ աղջիկը դիմումը գրելա իր սխալ պահվածքի համար, կա՛մ սխալ էր, կա՛մ էլ, եթե վարչապետի տիկիննա ասում, ուրեմն՝ սաղ կարա մոռացվի, ու հանուն լավ փիառի կարա հարցը լուծվի։

Ստացվումա, որ տիկին Աննայի ասած «միջնորդումներ չեն լինելու»-ն չիրականացավ, ու շուխուրի դեպքում հաստատ օրենք էլ կխախտվի, կառավարության աշխատակազմի ղեկավարի խոսքերն ու պնդումներն էլ «գետնով կտան»։

Ես, իհարկե, ուրախ եմ, որ էդ կինը նորից գործի կգնա, բայց լավ չի, որ հանուն փիառի ամեն ինչի վրայով կարելիա անցնել, կարելիա ստորացնել բարձր պաշտոնյայի խոսքն ու առանց վերջնական իրականությունն իմանալու հարցին լուծում տալ անունի շնորհիվ։

Կա՛մ աշխատակազմի ղեկավարը խաբելա բոլորին, կա՛մ աշխատակազմի ղեկավարի օրինական հիմնավորումները գրոշի արժեք չունեն, երբ հարցը հասնում է տիկին Աննային։

աղբյուր

Like this post? Please share to your friends: