charset="UTF-8"> Անգին խորհուրդներ, որոնք փողը բառացիորեն կքաշեն ձեր դրամապանակի մեջ

Անգին խորհուրդներ, որոնք փողը բառացիորեն կքաշեն ձեր դրամապանակի մեջ

Մեզնից շատերը հավատում են ժողովրդական սնահավատություններին: Հատկապես՝ փողի և հարստության հետ կապվածներին:

Ներկայացնում ենք նշաններ, որոնք բառացիորեն փողը կքաշեն ձեր դրամապանակի մեջ:

Փողոցում և հաստատություններում

Դրամը, որը տեսել եք փողոցում, անպայման պետք է վերցնել: Այլապես փողի նկատմամբ արհամարհանք կդրսևորեք:

Արծիվը դեպի վեր ընկած մետաղադրամը ձգում է փողը, իսկ արծիվը դեպի ներքևը՝ հեռացնում: Առաջին դեպքում վերցրեք փողը, երկրորդ դեպքում՝ թողեք:

Մի վերցրեք խաչմերուկում ընկած փողը: Ստիպված կլինեք շատ փող ծախսել առողջության համար:

Փողը, որը թեյավճար եք տալիս, եռակի չափով վերադառնում է:

Տանը

  • Ճաշի սեղանը հարստության խորհրդանիշ է: Մի նստեք դա վրա, այլապես փողը ձեր կողքով կանցնի:
  • Որպեսզի տանը փող լինի, մի քանի մետաղադրամ դրեք ճաշի սեղանի սփռոցի տակ:
  • Դրամապանակը մի դրեք ճաշի սեղանի և մահճակալի վրա:
  • Տանը պետք է միայն մեկ ավել լինի, այլապես փողն արագ կսպառվի: Այն պետք է լայն ծայրը դեպ վեր լինի:
  • Խնջույքի ժամանակ կինը վերջին հերթին է անծանոթ տղամարդու հետ բաժակ խփում: Իսկ տղամարդը՝ կնոջ: Այդ դեպքում նրանք միշտ փող կունենան:
  • Երբեք ցրիվ մի տվեք մետաղադրամները: Դրանք պահեք պահատուփում, դրամապանակի մեջ կամ գաղտնի տուփում:
  • Տանը պահվող փողը պարբերաբար հաշվեք: Զգուշությամբ ուղղեք և հարթեցրեք թղթադրամները:
  • Նախքան փող հավաքել սկսելը հստակ կողմնորոշվեք՝ դրանք ինչի համար կծախսվեն: Երբեք մի թողեք սև օրվա համար: Դրական մտքերով կուտակեք: Այդ դեպքում հաջողությունը հաստատ կգա:
  • Սարդը հարստության և բարեկեցության խորհրդանիշ է: Եթե տանը սարդ է հայտնվել, եկամուտ սպասեք: Եվ մի մտածեք այն սատկացնելու մասին:
  • Սուլոցը սենյակում խոշոր գումարի կորուստ է:
  • Հաց և աղ մի տվեք պարտքով: Համարվում է, որ այդ մթերքների հետ տնից գնում են փողն ու բարեկեցությունը:
  • Մաքրություն մի արեք մայրամուտից հետո:
  • Գիշերը փողն ու բանալիները սեղանին մի թողեք:
  • Հատակին մի դրեք պայուսակը, որի մեջ փող կա: Այլապես այն ձեզնից կհեռանա:
  • Ով դանակը թողնում է հացի մեջ, նրան աղքատություն է սպասվում:
  • Ով դեն է նետում հացը, նրան նյութական անհաջողություն է սպասվում:
  • Աղբը պատուհանից մի թափեք, համարվում է, որ այդպես փողը կգնա տնից:
  • Ակվարիումը ձգում է փողը: Բայց դրա ջուրը միշտ պետք է մաքուր լինի:
  • Նորոգեք բոլոր ծորակները. հոսող ջրի հետ փողն է գնում:

Դրամապանակ

  • Փողը սիրում է կարմիր գույն և բնական նյութեր: Բնական կաշվից կարմիր դրամապանակ գնեք:
  • Պետք չէ մինչև վերջին դրամը ծախսել: Դատարկ դրամապանակը աղքատություն է ձգում:
  • Տարբեր արժեքի թղթադրամները պահեք դրամապանակի տարբեր բաժիններում:
  • Երկար ժամանակ մի պահեք կեղտոտ, մաշված կամ պատռված թղթադրամները:
  • Հին դրամապանակները դեն մի նետեք:
  • Փողն այնպես պահեք, որպեսզի թվերը նույն կողմը նայեն:
  • Դրամապանակի գաղտնի մասում 2-դոլարանոց թղթադրամ պահեք: Կամ 5 թվով թղթադրամ:
  • Դրամապանակի մեջ շատ մանրադրամ մի պահեք:
  • Փողը հաշվել է սիրում, բայց փող մի հաշվեք երեկոյան մայրամուտից հետո: Դա անհաջողության կհանգեցնի:
  • Երբեք ոչ ոքի ցույց մի տվեք ձեր դրամապանակում եղած փողը:
  • Փողի բնական խորհրդանիշներն են՝ փայտը, կաշին և մորթին: Դրամապանակի մեջ փայտե կամ կաշվե թալիսման դրեք: Իսկ բանալիների վրա մորթե կախազարդ կախեք:

Ընդհանուր նշաններ

  • Որպեսզի փողը տանը մնա, աշխատավարձի օրը չի կարելի ոչ մի դրամ ծախսել: Ստացված գումարը պետք է գիշերը տանը մնա:
  • Խանութում փողը ձեռքից ձեռք մի տվեք և մի վերցրեք: Փողի հետ կարող է մյուս մարդու էներգետիկան փոխանցվել, որը ոչ միշտ է դրական: Ավել փողը վերադարձրեք, եթե վաճառողը սխալ է հաշվել:
  • Երբեք մի պարծեցեք նոր իրերով, այլապես փողը կհեռանա ձեզնից:
  • Երեբեք մի նայեք մարդու աչքերի մեջ, ում ողորմություն եք տալիս:
  • Հագուստի գրպանների անցքերը միշտ պետք է կարված լինեն: Այլապես դրանցով «կհեռանա» ամբողջ փողը:
  • Փող գրավելու համար թանակարժեք զարդեր կրեք: Դրանք հարստություն են խորհրդանշում: Եվ ոչ մի դեպքում ուրիշին թույլ մի տվեք փորձել կամ կրել ձեր թանկարժեք զարդը:
  • Չի կարելի ինքնուրույն մազերը կտրել: Այլապես կկտրեք հաջող ֆինանսական հնարավորությունները:
  • Ձախ ափն է քոր գալիս՝ փող է ստացվելու, աջը՝ ծախսվելու է:
  • Հրշեջի կամ ոստիկանի հանդիպելը կորստի նշան է, ծովային սպայի և հղի կնոջ՝ եկամտի:
  • Երբեք մի դատապարտեք, մի նախանձեք նրանց, ովքեր ձեզնից շատ փող ունեն: Դա ավելի մեծ ֆինանսական դժվարությունների կհանգեցնի:

Նյութի աղբյուրը

Like this post? Please share to your friends: