charset="UTF-8"> Այս ոտաբոբիկ երեխան դրսում կանգնած մրսում էր... Կնոջ արարքն անգին է

Այս ոտաբոբիկ երեխան դրսում կանգնած մրսում էր… Կնոջ արարքն անգին է

Փոքրիկ տղան ոտաբոբիկ կանգնած էր կոշիկի խանութի դիմաց՝ նայելով պատուհանից և ցրտից դողալով:

Մի կին մոտեցավ նրան և ասաց.

-Փոքրիկ ջան, ինչու՞ ես այդքան լուրջ նայում պատուհանից:

-Ես Աստծուն խնդրում էի, որ ինձ մի զույգ կոշիկ նվիրի:

 

Կինը բռնեց նրա ձեռքից և մտավ խանութ, աշխատողին խնդրեց, որ 6 զույգ գուլպա բերի երեխայի համար:

Հետա նա հարցրեց, արդյոք նրան կարող են ջուր և սրբիչ տալ: Աշխատողները կատարեցին խնդրանքը, կինը տարավ երեխային դեպի խանութի ետնամասը և, հանելով ձեռնոցները, իջավ ծնկների վրա, լվաց նրա ոտիկները և չորացրեց սրբիչով:

Երեխայի ոտքերին գուլպաներ հագցրեց, գնեց կոշիկներ և տոպրակի մեջ դնելով նաև գուլպաները՝ տվեց այն երեխային: Նա շոյեց երեխայի գլլուխը և ասաց.

-Փոքրիկ ջան, անկասկած դու հիմա քեզ ավելի լա՞վ ես զգում:

Երբ նա պտտվեց, որ գնա, զարմացած տղան բռնեց նրա ձեռքից և, արցունքոտ աչքերով նայելով կնոջ դեմքին, ասաց.

-Դուք Աստծո կինն ե՞ք…

Աղբյուր՝ Առաջին Ինֆո

Like this post? Please share to your friends: