Ստացվում է շքեղ բիսկվիթ, բայց շատ թեթև, անուշաբույր և բերանում հալվող։
Անհրաժեշտ բաղադրիչներ․
- 2 բաժակ սպիտակաձավար
- 250գ շաքարավազ
- 200մլ մածուն
- 200մլ թթվասեր
- 2-3 ձու
- 3թ․գ․ փխրեցուցիչ
- մրգեր՝ ըստ ցանկության, շատ հարմար է բանանը
Պատրաստման եղանակ․
Սպիտակաձավարը խառնել մածունի, թթվասերի, շաքարավազի և դեղնուցների հետ։ Թողնել կես ժամ, իսկ հետո էլ հարել։
Ավելացնել փխրեցուցիչը և նորից խառնել։
Առանձին հարել սպիտակուցները՝ մինչ փքուն փրփուր կստացվի։ Հարած սպիտակուցը միացնել հիմնական զանգվածի հետ և զգուշորեն խառնել փայտե գդալով։
Տապակին ձեթ քսել և մեջը լցնել խմորը։ Եթե օգտագործելու եք մրգեր, դրանք կտրատած վիճակում դրեք խմորի վրա և թեթև սեղմեք։
Նախօրոք տաքացնել ջեռոցը։ Թխել բիսկվիթը 200 ջերմաստիճանի ներքո՝ 25 րոպե, թուլացնել ջերմաստիճանը մինչ 170 և թխել ևս 20-30 րոպե։ Պատրաստ լինելը ստուգել փայտե չոփիկով։
Հանել, թողնել որ սառի և շաքարի փոշի ցանել։ Բարի ախորժակ։
Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայք