Ձվով և պանրով գրենկիները հիանալի հարմար են նախաճաշին պատրաստելու համար: Արագ և հեշտ են պատրաստվում, իսկ պահանջվող բաղադրիչները կան յուրաքանչյուրի տանը: Գրենկիները դուր կգան ինչպես մեծերին, այդպես էլ երեխաներին: Դրանք սննդարար են և ախորժելի:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
- 5 ձու
- 100մլ կաթ
- 100գ պանիր
- ձեթ
- աղ, պղպեղ
- հաց
Սկսում ենք պատրաստել.
- Հարում ենք ձուն, ավելացնում աղն ու պղպեղը: Ավելացնում ենք կաթը, և կրկին հարում ենք:
- Թավայի մեջ լցնում ենք ձեթ և լավ տաքացնում: Մի կտոր հացը թաթախում ենք հարած ձվի մեջ, դնում թավայի մեջ, տապակում ենք մի կողմից, շուռ տալիս և մի կտոր պանիր դնում:
- Նույնն անում ենք ամբողջ հացի հետ:
Գրենկիները պատրաստ են, կարելի է մատուցել:
Բարի ախորժակ…