Եթե դուք երբևէ մտածել եք 38 երեխայի մայր դառնալու մասին, ապա պատրաստ եղեք դժվարություններ հաղթահարելուն:
Ուգանդայից Մարիամ Նաբատանզի անունով այս կինը բազմազավակ մայր է: Բոլորն իր հարազատ երեխաներն են, նա ոչ մեկին չի որդեգրել:
Կնոջ մայրն ունեցել է 5 երեխա, սակայն հետո լքել է ընտանիքը, իսկ երեխաները մնացել են հոր խնամքի տակ: Հայրն ամեն ինչ ինքնուրույն էր անում, սակայն մի օր որոշեց ամուսնանալ, քանի որ իր համար չափազանց բարդ խնդիր էր միայնակ 5 երեխաների դաստիրակելը:
Խորթ մայրն առաջին իսկ օրվանից վատ էր վերաբերվում երեխաներին՝ ձգտելով որքան հնարավոր է շուտ ազատվել նրանցից: Երեխաների համար պատրաստած ուտելիքի մեջ նա փշրած ապակի էր ավելացնում: Ցավոք, բոլոր երեխաները մահացան, ողջ մնաց միայն Մարիամը:
12 տարեկանում նրան ամուսնացրեցին իրենից տարիքով մի քանի տասնյակ մեծ տղամարդու հետ:
Կինն իր ամուսնուց 44 երեխա ունեցավ, սակայն նրանցից 6-ը մահացել են: Կինն ունեցել է և երկվորյակներ, և եռյակներ, նույնիսկ քառյակ և հնգյակ:
Վերջին հղիությունից հետո ամուսինը լքեց նրան: Սակայն Մարիամը բավականին ուժեղ կին է, չնայած նրան, որ դեռ նույնիսկ 40 տարեկան չէ, ինքնուրույն ամեն ինչ անում է իր 38 երեխաներին կերակրելու համար:
Կինը միաժամանակ մի քանի տեղ է աշխատում: Ընտանիքն ապրում է հասարակ տան մեջ, իսկ նրանց սեղանին ամենահաճախ հանդիպող ուտեստը՝ եգիպտացորենի կաշան է:
Կինն ասել է, որ երբեք ոչ մեկին չի տա իր երեխաներին: