Հաճախ բարձրահարկ շենքերում կեղտոտ և թափթված վիճակ է: Մենք մշտապես լսում ենք բնակիչների բողոքներն այն մասին, որ չկա վերանորոգում, իսկ պատերն անհասկանալի գույնի են դարձել:
Բորիս Չերնիչենկո անունով նկարիչը նման շենքերից մեկի բնակիչ է: Նրան այնքան էին հոգնեցրել շենքի պատերը, որ որոշեց ամեն ինչ լիովին փոխել: Տղամարդն ինքնուրույն նկարեց ամբողջ շքամուտքում՝ վերածելով այն արվեստի գործի:
Շենքը, որտեղ ապրում է Բորիսը, 9 հարկանի է: Նա հիմնականում գիշերն էր աշխատում, որպիսի ոչ ոք չգուշակի, թե ով է վերափոխում իրենց շենքը: Աշխատանքը բավականին դանդաղ էր ընթանում: Սակայն հարևանները շուտով գուշակեցին, թե ում ձեռքերի շնորհիվ են հրաշքներ տեղի ունենում:
Նրանք սկսեցին աջակցել Բորիսին: Մեկը ներկ էր բերում, մյուսն օգնում էր աշխատանքը կատարելու հարցում:
Յուրաքանչյուր հարկում առանձնահատուկ մթնոլորտ է: Մի տեղ գետ է պատկերված, մի տեղ՝ ծառեր: Բնակիչները սկսեցին զարդարել հարկերը լրացուցիչ աքսեսուարներով՝ ծաղիկների և ծաղկամանների տեսքով:
Նկարիչը պատմել է, որ վաղուց է երազել շենքը վերափոխելու մասին: