Սունկը բավականին տարածված և սիրված մթերք է: Այն կարող է լինել ինչպես ուտեստի լրացուցիչ, այնպես էլ հիմնական բաղադրիչ: Ներկայացնում ենք սնկի պատրաստման ամենապարզ, գուցե և ամենահամեղ տարբերակը:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
- շամպինյոն՝ 500գ
- ձիթայուղ՝ ըստ ճաշակի
- սպիտակ չոր գինի՝ 2-3 ճ.գ.
- սխտոր՝ 2-3 պճեղ
- աղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ.
- Կտրատեք սունկը:
- Տաքացրեք թավան, մի քիչ ձիթայուղ լցրեք:
- Թավայի մեջ դրեք ճզմած սխտորը և սպասեք մի րոպե, որպիսի ձիթայուղը ստանա սխտորի համն ու բույրը:
- Ավելացրեք սունկը և տապակեք՝ մինչ դրանց շագանակագույն դառնալը:
- Վերջում ավելացրեք գինին և տապակեք այնքան, որ այն գոլորշիանա: Աղ լցրեք և մատուցեք:
Եթե ցանկանում եք, որ ուտեստն ավելի տոնական տեսք ունենա, ապա չափվ փոքր սունկ ընտրեք, որպիսի պատրաստելիս չկտրատեք:
Բարի ախորժակ…