charset="UTF-8"> Ամեն ինչ հաշվարկված էր ու շատ խիստ. Յանա Գրիգորյանը` «Միսս Երկիր» -ի և հայ մասնակցի մասին

Ամեն ինչ հաշվարկված էր ու շատ խիստ. Յանա Գրիգորյանը` «Միսս Երկիր» -ի և հայ մասնակցի մասին

Հայաստանը ներկայացնող 22-ամյա Սոնա Դանիելյանը մասնակցել է ՄԱԿ–ի հովանու ներքո Ֆիլիպիններում անցկացվող գեղեցկության հայտնի մրցույթներից մեկին` «Միսս Երկրին»։ «Միսս Երկիր» մրցույթը նույնքան հայտնի է, որքան «Միսս Տիեզերքը», «Միսս Աշխարհը» և Miss Asia Pacific International 2018-ը:

Տիտղոսի համար պայքարում էին գեղեցկուհիներ աշխարհի 90 երկրներից։ Asekose.am-ի հետ զրույցում մրցույթի ազգային տնօրեն Յանա Գրիգորյանըմանրամասներ է հայտնել մրոցույթի, Հայաստանի ներկայացուցչի մասին և ոչ միայն:

«Անկեղծ ասած՝ այս տարի մտադրութուն չունեինք մասնակցելու մրցույթին, նախատեսում էի կազմակերպիչների հետ համագործակցել հաջորդ տարվանից։ Սակայն ամեն ինչ շատ անակնկալ կերպով ստացվեց, հրավեր ստացանք, և որոշեցինք մասնակցել: Կազմակերպիչները տեղեկացված էին այն մասին, որ մենք քիչ ժամանակ ունեինք պատրաստվելու, ու համաձայնվեցին մեզ օգնել հագուստների ու նկարահանումների հարցում։ Բացի դրանից, նրանք Սոնային հրավիրեցին՝ իմանալով, որ նա այնքան էլ վարժ չի տիրապետում անգլերենին»,- պատմեց Յանան:

На данном изображении может находиться: 1 человекՅանա Գրիգորյանը վստահեցնում է, որ շատ քիչ ժամանակ ունեին մրցույթին պատրաստվելու համար, ինչն էլ, թերևս, պատճառ դարձավ, որ մեր ներկայացուցչին չկարողացավ մրցանակային տեղ զբաղեցնել:

Участница конкурса Мисс Земля от Армении Сона Даниелян

Like this post? Please share to your friends: