charset="UTF-8"> Ամենաախորժելի գարնիրը. ահա՝ պատրաստման գաղտնիքն ու նրբությունները

Ամենաախորժելի գարնիրը. ահա՝ պատրաստման գաղտնիքն ու նրբությունները

EnterTrainներկայացնում է կարտոֆիլով յուրահատուկ գարնիրի բաղադրատոմս:
Միջուկի հարցում կարելի է փորձարկումներ անել՝ սիրելի բաղադրիչներ ավելացնելով:

Բաղադրիչները՝

1 կգ կարտոֆիլ
50 գ. կոշտ պանիր
30 գ. կարագ
1 ճ. գ. մայոնեզ
1 ճ. գ. կտրտած սամիթ
1/2 թ. գ. աղ
4 պճեղ սխտոր

Պատրաստումը՝

1. Լավ լվա կարտոֆիլը և պատառաքաղով մի քանի անգամ ծակիր: Ցանկալի է փաթաթել փայլաթիթեղով, որպեսզի չայրվի կարտոֆիլը.
2. Կարտոֆիլը ջեռոցը դիր և եփիր 180 աստիճան ջերմաստիճանում 45 րոպե: Պատրաստման ժամանակը կարող է փոխվել կարտոֆիլի չափից կախված:
3. Մանր քերիչով անցկացրու պանիրը:
4. Խառնիր պանիրը, հալած կարագը, մայոնեզը, սամիթը և մանրացված սխտորը:
5. Պանրի խառնուրդով գնդիկներ պատրաստիր:
6. Կարտոֆիլը թող սառի, դրանք խաչաձև կտրիր՝ ինչպես լուսանկարում է ցուցադրված:
7. Յուրաքանչյուր կարտոֆիլի կենտրոնում պանրով գնդիկ դիր:

Կարտոֆիլը մի քանի րոպեով դիր տաքացած ջեռոցի մեջ: Կարող ես մատուցել:

Like this post? Please share to your friends: