charset="UTF-8"> Ամբողջ կյանքս նվիրել եմ որդուս, իսկ հիմա դարձել եմ ավելորդ...

Ամբողջ կյանքս նվիրել եմ որդուս, իսկ հիմա դարձել եմ ավելորդ…

Ապրել եմ ամենասովորական կյանքով: Շատ էի սիրում ամուսնուս: Համատեղ կյանքի երրորդ տարում ունեցանք մեր շատ երկար սպասված որդուն, մեր հրաշքին: Սիրով լի ընտանիք ունեինք, համերաշխ ապրում էինք:

Երբ որդիս 6 տարեկան էր, ամուսինս լուրջ հիվանդացավ: Արեցինք այն ամենը, ինչ կարող էինք: Բայց, ցավոք, ի վերջո ես ու որդիս մնացինք միայնակ…ամուսինս մահացավ:

Դրանից հետո ամբողջ կյանքս նվիրեցի որդուս. աշխատում և ապրում էի հանուն նրա:

Որդուս տվեցի ուսման, հետո տեղավորեց աշխատանքի: Մի քանի տարի անց էլ ամուսնացավ: Բոլորս սկսեցինք միասին ապրել:

Ես դեռ ուժով և էներգիայով լի էի, ամբողջ սերս և հոգատարությունս նվիրում էի ընտանիքիս: Հարսս ու որդիս աշխատում էին, ես նույնպես, բայց ամբողջ տան գործերն ինձ վրա էին: Բացի դրանից, թոռներիս միշտ ես էի տուն բերում մանկապարտեզից, նրանց կերակրում էի, հագուստը լվանում, ընթրիք պատրաստում, մինչ հարսս ու որդիս վերադառնում էին տուն:

Անկեղծ ասած, ես արդեն երազում էի թոշակի անցնելու մասին: 

Ծանրաբեռնվածությունն անհետևանք չանցավ: Հյուծավծությունը ինձ հիվանդանոց հասցրեց: Երկար բուժում ստանալուց հետո այլևս չկարողացա աշխատանքի դուրս գալ, բայց դա չէր նշանակում, որ այլևս չունեմ պարտականություններ: Լվացքը, պատրաստելը, տուն մաքրելն ու խանութ գնալը առաջվա պես ես էի անում, բայց երբեք չէի գանգատվում:

Օրեր առաջ սիրտս կոտրվեց..լսելով որդուս ու հարսիս խոսակցությունը՝ այլևս չեմ ուզում ապրել…

Պարզվեց, որ ես նրանց խանգարում եմ հանգիստ ապրել…իբր մինչև հիմա որդուս վզին էի նստած, իսկ հիմա էլ առավել ևս, նրանք պիտի ինձ համար դեղորայք գնեն:

Բայց չէ որ ես միշտ աշխատել եմ, իսկ գումարս ծախսել թոռներիս և տան կարիքները հոգալու համար: Իսկ հիմա իմ դեղերը անվճար ստանում եմ պոլիկլինիկայից, թոռներիս հետ եմ մնում, երբ նրանք ուզում են ինչ-որ տեղ գնալ, բայց, փաստորեն, ես ավելորդ եմ…

Ասել, որ հոգիս ցավում է, նշանակում է ուղղակի լռել…Հիմա էլ մտածում եմ առանձնանալու մասին, բայց դեռ չգիտեմ, ինչպես եմ ապրելու…

Картинки по запросу Монолог матери: отдала свою жизнь сыну, а потом стала лишней

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Like this post? Please share to your friends: