charset="UTF-8"> Աղցան Մայրաքաղաքայինի ամենահամեղ և ճիշտ բաղադրատոմսը

Աղցան Մայրաքաղաքայինի ամենահամեղ և ճիշտ բաղադրատոմսը

Բոլորին լավ հայտնի Մայրաքաղաքային աղցանն ունի պատրաստման բազմաթիվ տարբերակներ: Ոմանք օգտագործում են երշիկ, ոմանք՝ միս, բաղադրատոմսերը կարող են տարբերվել նաև մայոնեզի կամ թթվասերի պարունակությամբ:

Առաջարկում ենք ձեզ Մայրաքաղաքայինի ճիշտ բաղադրատոմսը, որով պատրաստելու դեպքում աղցանը կստացվի անչափ համեղ:

Ահա բաղադրիչների ցանկն ու պատրաստման եղանակը:

Աղցան Մայրաքաղաքայինի (Столичный) ամենահամեղ և ճիշտ բաղադրատոմսը

Բաղադրամասեր

  • 0,5 կգ տավարի մսին ՝
  • 5 հատ ձու,
  • 4 հատ միջին չափի կարտոֆիլ,
  • 4 հատ միջին չափի գազար,
  • 5 հատ միջին չափի թթու վարունգ,
  • 300 գրամ պահածոյացված կանաչ ոլոռ,
  • 300 գրամ թթվասեր կամ մայոնեզ

 

Պատրաստման եղանակը

  • Կարտոֆիլը և գազարը եփել:
  • Կտրատել մանր խորանարդիկներով:
  • Նույն ձևով կտրատել միսը և թթու վարունգը:
  • Մանրացնել ձվի դեղնուցը և սպիտակուցը:
  • Կտրատած բաղադրիչները խառնել, ավելացնել ոլոռը:
  • Հավասար քանակով մայոնեզն ու թթվասերը խառնել, ավելացնել աղցանին:
  • Զարդարել ըստ ճաշակի և մատուցել:

Բարի ախորժակ…

Աղբյուր՝  xohanoc.am

 

Like this post? Please share to your friends: