charset="UTF-8"> Աղջիկը մերժեց տղային՝ նրա աղքատ լինելու պատճառով, իսկ կյանքը չար կատակ խաղաց նրա հետ

Աղջիկը մերժեց տղային՝ նրա աղքատ լինելու պատճառով, իսկ կյանքը չար կատակ խաղաց նրա հետ

Ամեն մարդ պոտենցիալ կեսին ընտրելու համար ուշադրություն է դարձնում մի շարք հատկանիշների: Ոմանք կարևորում են ընդհանուր բնավորության գծերը, դիմացինի բարի և հոգատար լինելը, մյուսները փնտրում են մեկին, որը կերջանկացնի իրենց: Ոմանք մարդուն սիրում են գումարի համար…

Այս պատմությունը մեկ տարի է՝ համացանցում ընթերցվում է, բայց չի կորցնում իր ակտուալությունը:

Աղքատ տղան սիրահարվում է հարուստի աղջկա: Նա առաջարկություն է անում աղջկան և կոպիտ պատասխանի արժանանում: Աղջիկը ծաղրում է նրան՝ ասելով, որ տղայի ամսական աշխատավարձն ինքը մեկ օրում է վատնում, իսկ նման մարդը տեղ չի կարող ունենալ իր կողքին:

Անցնում են տարիներ, սակայն տղան չի մոռանում աղջկան: Մի անգամ նրանք հանդիպում են առևտրի սրահում, իսկ աղջիկը, տեսնելով նրան, ասում է.

– Բարև։ Գիտե՞ս՝ ես ամուսնացել եմ, իսկ գիտե՞ս, թե ամուսինս ինչքա ՞ն է վաստակում ամսական…Տասնվեց հազար դոլար։ Նա շատ խելացի է:

Տղան քարանում է` նման խոսքեր լսելով այն մեկից, ում համար պատրաստ էր սարեր շուռ տալ:

Այդ պահին մոտենում է աղջկա ամուսինը և տեսնելով տղային՝ շփոթված ասում է.

– Պարոն, դո՞ւք էլ եք այստեղ։ Թույլ տվեք ներկայացնել կնոջս…

Նրա գնալուց հետո ամուսինն ասաց կնոջը.

– Սիրելիս, այս պարոնն այն մարդն է, որի մասին պատմել եմ: Նա 100 մլն արժողությամբ ծրագրի սեփականատերն է: Նա ժամանակին սիրել է մի աղջկա, որը կոտրել է նրա սիրտը, ինչի հետևանքով մինչև հիմա միայնակ է: Այդ աղջիկը շատ երջանիկ կլիներ, եթե նրան ընտրեր:

Աղջիկը ափսոսանքով նայում էր հեռացող անցյալի հետևից…

Ի՞նչ է առակը ցուցանում: Կյանքը նման է հայելու, որի մեջ յուրաքանչյուրը տեսնում է միայն սեփական արտացոլանքը: Պետք չէ մարդկանց վերևից նայել, քանի որ չգիտենք, թե ճակատագիրն ինչ անակնկալներ է պատրաստել մեզ համար:

 

Աղբյուր

Like this post? Please share to your friends: