charset="UTF-8"> Ահա վարչապետը մանրամասնում է, թե ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ալիևի հետ։

Ահա վարչապետը մանրամասնում է, թե ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ալիևի հետ։

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ շփումը ոչ ֆորմալ էր, ըստ էության, դա մեր առաջին հանդիպումն էր: Մենք պայմանավորվեցինք, որ մեր Պաշտպանության նախարարություններին հանձնարարություն կտանք կոնկրետ քայլեր ձեռնարկել սահմանագծում եւ ընդհանրապես առկա լարումն իջեցնելու վերաբերյալ, սահմանային միջադեպերը կանխելուն ուղղված քայլեր են դրանք»:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերի ժամանակ աքիչ առաջ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատմելով Ալիեւի հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ ունեցած զրույցի մասին, ինչպես եւ ավելի վաղ խոստացել էր:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը հանդիպել էին այսօր՝ ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում:

ՀՀ վարչապետը նշեց, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի պահպանման պայմանավորվածություն ձեռք բերվելու հարցն է քննարկվել: Նրա խոսքով՝ այս մասին տեղյակ է պահվել նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանը:

Ըստ նրա՝ Իլհամ Ալիևի հետ պայմանավորվել են նաև, որ օպերատիվ կապի որոշակի կոմունիկացիա պիտի ստեղծվի, ինչպես նաև խնդիրները պետք է լուծվեն բանակցությունների միջոցով:

Ն. Փաշինյանը հավելեց նաեւ, որ hանձնարարական ու համապատասխան հրաման է տրվել մեր զինված ուժերին ու իր վարչապետ ընտրվելուց  ի վեր, երեկ գիշերը սահմանային դրությունն ամենահանգիստն է եղել:

«Ընդհանուր քննարկումներ ենք ունեցել, բայց բովանդակային քննարկում չի եղել, քննարկումը եղել է այն մասին, որ կարողանանք կանխել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը: Կարգավորման համար անհրաժեշտ է կարգավորման մթնոլորտ, իսկ երբ ամենօրյա ռեժիմով կրակոցներ են լինում, կարգավորման մասին խոսելն այդքան էլ տրամաբանական չի լինում: Ես ուրախ եմ, որ այդ պայմանավորվածությունները ձեռք բերվեցին, և ես հույսով եմ, որ դրանք կպահպանվեն, քանի որ դրանք պահպանելը չափազանց կարեւոր է: Մենք մեր կողմից ամեն ինչ կանենք, որպեսզի դրանք արդյունավետ լինեն»,-նշեց նա:

 

Like this post? Please share to your friends: