charset="UTF-8"> Ահա թե ինչպես է բացատրել «Հայաստանի գեղեցկուհին»՝ հայտնի դարձած 1կգ երկաթի վերաբերյալ տեսանյութը

Ահա թե ինչպես է բացատրել «Հայաստանի գեղեցկուհին»՝ հայտնի դարձած 1կգ երկաթի վերաբերյալ տեսանյութը

Օրեր առաջ Երևանում տեղի ունեցավ գեղեցկության մրցույթը, որտեղ հաղթող ճանաչվեց Հայկուհի Մաթևոսյանը:

Картинки по запросу Հայկուհի Մաթևոսյան
Հայկուհուն շատերն են հիշում ավելի վաղ հայտնի դարձած տեսանյութից, որտեղ աղջկան հարց էին ուղղել, թե արդյոք 1կգ երկաթն է ծանր թե 1 կգ բամբակը, իսկ Հայկուհին ասել էր, որ ճիշտ պատասխանն է երկաթը: Ահա թե ինչպես է Հայկուհին մեկնաբանել դա.
-Երբ այդ հարցը հնչեց, ես հեգնանքով պատասխանեցի, փորձեցի հումորային պատասխան տալ` ասելով  երկաթը։ Երբ առաջին անգամ տեսա տեսանյութը, ես էլ, ընկերներս էլ ծիծաղեցինք։ Մտածեցինք` հումոր է, կանցնի, կգնա։

Ես ապշած եմ, թե ինչ մեծ արձագանք գտավ և ինչ լուրջ մոտեցան այդ հումորային տեսանյութին։ Երևի, մարդկանց նման բան է պետք, որ նստեմ,  քննադատեն»,– ասաց նա։

Դիտարկմանը, որ ինքն ասում է, որ հումորով է պատասխանել, սակայն իր խոսքով հումորային շարունակություն, որպես այդպիսին, չի ունեցել, գուցե իրականում շփոթվե՞լ է, պատասխանեց.

«Դա իմ կողմից եղել է հումորային պատասխան։  Եթե անգամ այդպես չլիներ, կարծում եմ` յուրաքանչյուր ոք կարող է նման սխալներ թույլ տալ և իրավունք ունի սխալվելու տեսախցիկի առաջ։ Դա առիթ չէ, որ ամբողջ հայ ազգը քննադատի այդ մարդուն։

Ես այդ ժամանակ 17 տարեկան էի և ամեն մեկնաբանություն շատ ծանր էի տանում։ Ընտանիքիս անդամներն էլ էին շատ վրդովվում։ Թեև աջակցում էին ինձ, ասում էին, որ կմոռացվի, իրենց էլ էի ցավ պատճառում  իմ այդ վիճակով»,– նկատեց Հայկուհին։

Like this post? Please share to your friends: