charset="UTF-8"> ԱԻՆ-ը զգուշացնում է. սպասվում է անձրև և ամպրոպ

ԱԻՆ-ը զգուշացնում է. սպասվում է անձրև և ամպրոպ

Похожее изображение

ԱԻՆ-ը զգուշացնում է, որ մայիսի 3-5-ը ՀՀ տարածքում կանխատեսվում է եղանակային պայմանների փոփոխություն:

Картинки по запросу կարճատև անձրև և ամպրոպ

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Տեղ-տեղ անձրևները կլինեն հորդառատ, ինչը կարող է առաջացնել ձյան պաշարների ինտենսիվ հալոցք: Դեբեդ, Աղստև, Հրազդան, Քասախ, Սևանա լճի ավազանի, Ազատ, Վեդի և Արփա գետերի ափամերձ տարածքներում և գետավազաններում մայիսի 4-5-ը հնարավոր են ողողումներ և ջրածածկումներ:

ՀՀ Արտակարգ իրավիճակների տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

Like this post? Please share to your friends: