charset="UTF-8"> ԱԻՆ-ը զգուշացնում է. ՀՀ որոշ ճանապարհեր փակ են, տեղ-տեղ առկա է մերկասառույց

ԱԻՆ-ը զգուշացնում է. ՀՀ որոշ ճանապարհեր փակ են, տեղ-տեղ առկա է մերկասառույց

ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է, իսկ բեռնատարների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում՝ բաց:

Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) փակ է բեռնատարների համար, մյուսների համար՝ դժվարանցանելի:

Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհին, Սարավան-Զանգեր և «Մեղրու սար» կոչվող հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում տեղում է ձյուն:

Գորիս-Սիսիան ավտոճանապարհին և Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում առկա է թույլ մառախուղ:

Like this post? Please share to your friends: