charset="UTF-8"> ԱԺ նախագահի երեք թեկնածու է քննարկվում․ ովքեր են նրանք

ԱԺ նախագահի երեք թեկնածու է քննարկվում․ ովքեր են նրանք

«Հրապարակ» թերթը գրում է.
«Քաղպայմանագրում» եւ կառավարությունում այս օրերին ոչ միայն գրում-ջնջում են իրենց ապագա համամասնական ցուցակը, այլեւ քննարկում ապագա ԱԺ նախագահի եւ տեղակալների թեկնածությունների հարցը։ ԱԺ նախագահի երեք թեկնածու է քննարկվում՝ Արարատ Միրզոյան, Ալեն Սիմոնյան, Լենա Նազարյան։ Ըստ «ՔՊ» աղբյուրների, ամենահավանականը համարվում է Լենայի թեկնածությունը, ինչը նաեւ գենդերային խնդիր կլուծի: Ի դեպ, այս անգամ կանանց ներկայացվածության խնդիրն ավելի սուր է դրված՝ նախկին 4-ից մեկի փոխարեն նոր Ընտրական օրենսգրքով 3-ից մեկն է լինելու կին, իսկ կին քաղաքական գործիչների պակաս Հայաստանում միշտ է եղել»:

Like this post? Please share to your friends: