charset="UTF-8"> Ազնավուրի կնոջը` Ուլլա Թորսելին, վերջին երեսուն տարում առաջին անգամ հանրությունը տեսավ տեսախցիկների առաջ. Արտակ Հերիքյան

Ազնավուրի կնոջը` Ուլլա Թորսելին, վերջին երեսուն տարում առաջին անգամ հանրությունը տեսավ տեսախցիկների առաջ. Արտակ Հերիքյան

Լրագրող Արտակ Հերիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ազնավուրի կնոջը` Ուլլա Թորսելին, վերջին երեսուն տարում առաջին անգամ հանրությունը տեսավ տեսախցիկների առաջ: Երգչի հիսուն տարվա կինը միշտ նախընտրում էր մնալ ստվերում. նրան չէր ուղեկցում շրջագայությունների ժամանակ, բարձրաշխարհիկ երեկույթների չէր գնում… Շառլի պատմելով, Ուլլան միշտ ասում էր` քե’զ հետ եմ ամուսնացել, ոչ թե քո մասնագիտության: Կատակում էր, թե շանսոնը Ազնավուրի սիրուհին է…

2005 թ.-ին Մոսկվայում հենց հարցարզրույցի ընթացքում Ուլլայից զանգ ստացավ.
– Տիկին Ազնավուրն է, միշտ պետք է իմանա` որտեղ եմ, ինչպես եմ ինձ զգում: Անհանգիստ է ինձ համար,- ասաց Ազնավուրը համարյա Մուրադի հպարտությամբ:
Ակնարկեցի ուրիշ կանանց հետ սիրային հնարավոր արկածների մասին: Իսկ նա, թե` երբ մարդ ամուսնացած է և հաջող է ամուսնացած ուրիշ կանայք չկան:

Շառլը խոստովանում էր, որ իր երրորդ կնոջից` շվեդուհուց, շատ բան է սովորել, մասնավորապես, հանդուրժողականություն: Ասում էր` նա ուրիշ` ավելի խիստ մշակույթի կրող է և կարողացավ կարգի հրավիրել ինձ, ճիշտ ուղի ցույց տալ:

Like this post? Please share to your friends: