charset="UTF-8"> Ազնավուրի գեղեցիկ երգը՝ նվիրված կնոջը...այն շատ քչերն են լսել

Ազնավուրի գեղեցիկ երգը՝ նվիրված կնոջը…այն շատ քչերն են լսել

Լրագրող Արտակ Հերիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ազնավուրը կնոջը նվիրված մի շատ գեղեցիկ երգ ունի, որը մնացել է ստվերում, ինչպես Ուլլան…

Երգի բառերի թարգմանությունն իմն է: Խնդրում եմ խիստ չդատեք

ԿՆՈՋՍ

Երբ քար խոփը ժամանակի
Մեր ճակատները ակոսի,
Երեսներիս վրա հերկվի
Կնճիռը,

Երբ երեխաները հասնեն,
Իրենց տաքուկ բույնը լքեն,
Մեր տկար սրտերը լցնեն
Դողերը,

Երբ մեր ժեստերը տարտամեն,
Ու ես ու դու տեսնենք մեկեն,
Պայծառ (զարմանալիորեն)
Անցյալը,

Երբ ապագա էլ չլինի ,
Փորենք դաշտը մեր հուշերի`
Այր ու կնոջ կյանքի բերրի
Հողերը,

Երբ քայլերով մենք անշտապ
Պարտեզները մտնենք պարապ,
Ծառի պես մեր դեմքը պատի
Եղյամը,

Երբ հազար ջանքերի գնով
Դեռ կիմանանք էլ ինչերով
Սպանել ժամանակը, ապրել
Այս կյանքը,

Երբ մենք լինենք զուտ երկու կյանք
Կապված իրար աննպատակ,
Ափսոսանքով դեռ կբացենք
Այն գիրքը

Երբ թերթենք անցած էջերը,
Ընթերցված բոլոր տողերը
Էլ չենք գտնի ծանոթ բառը`
<<Հաջոդիվ>>-ը

Երբ վերջապես կյանքը ապրած,
Անորոշի ճամփին կանգնած,
Անվերջ նայեմ քեզ մոլորված
Ու սառը

Երբ տեսնեմ հայացքիդ վրա,
Որ առանց սիրո առաջվա
Ապրելդ երբեք չի դառնա
Էլ նույնը

Երբ աչքս չի տեսնի արդեն,
Որ մատներս ափդ փնտրեն,
Եւ կարկամեմ, լինի պրոբլեմ
Խոսելը

Ի Տեր հանգչելուց քիչ առաջ,
Վերջին անգամ աչքերս բաց
Թե կարենամ կասեմ կամաց
Հրաժեշտի պես ուշացած.

Սիրում եմ …

Like this post? Please share to your friends: