charset="UTF-8"> Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի հայրը վատառողջ է. նրան կայցելի Աննա Հակոբյանը

Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի հայրը վատառողջ է. նրան կայցելի Աննա Հակոբյանը

Նոյեմբերի 6-ին` ժամը 14:00-ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը այցելելու է Ադրբեջանում գերեվարված, Բերդավանի բնակիչ Կարեն Ղազարյանի ծնողներին:

Տիկին Հակոբյանը տեղեկացվել է, որ Կարեն Ղազարյանի հայրը վատառողջ է: Այցի նպատակն է տեսակցելու Կարենի հայրիկին, տեղեկանալու նրա առողջական վիճակից, ինչպես նաև հնարավորության դեպքում պատասխանելու Կարենի ծնողների հարցերին՝ իրենց որդու կարգավիճակի հետ կապված: Այս մասին հայտնում է Ա. Հակոբյանի մամուլի խոսնակը:

Like this post? Please share to your friends: