ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.
Երբ է ցյուն(cyun), դյուն(dyun), զյուն(zyun) գալու ամենամյա փառատոնը մեկնարկել է😂😂❄️։
Հանրապետության տարածքում՝
Նոյեմբերի 28-ին, դեկտեմբերի 2-ին առանձին վայրերում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, 29-30-ը, դեկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 28-30-ը, դեկտեմբերի 1-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կբարձրանա 8-10, մնացած շրջաններում՝ 4-5 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Նոյեմբերի 28-ին, դեկտեմբերի 2-ին սպասվում է անձրև, 29-30-ը, դեկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։