Երբ ձեզ կասեն՝ «հարիֆի գլխին սարքեցին», «քցեցին ջեբը», «սաղ նախկիններն են մեղավոր», էս քարտեզը կոխեք ասողների աչքերը

Սա չեզոք թուրք օգտատերի կողմից հրապարակված 44-օրյա պատերազմի վերջին օրվա՝ նոյեմբերի 9-ի քարտեզն է։ Բաց կապույտով նշված են այն տարածքները, որոնք օկուպացրել է ադրբեջանը պատերազմի ընթացքում, դեղինով այն տարածքներն են, որոնք վերահսկվում էին մեր կողմից նոյեմբերի 9-ի դրությամբ, իսկ բաց կարմիրով՝ էն տարածքները, որոնք մեզ մնացին կապիտուլյացիայից հետո (դեկտեմբերին կորցրեցինք նաև ներքևի՝ Խծաբերդ-Հին Թաղեր հատվածը)։
Էս քարտեզում մենք տեսնում ենք, որ նիկոլը կապիտուլյացիան ստորագրեց էն պարագայում, երբ 44 օրում թուրքերին (բոլոր հնարավոր միջոցները կենտրոնացնելով), հաջողվել էր օկուպացնել Արցախի ընդամենը 25%-ը։ Այն էլ հարավի, հիմնականում հարթ ռելիեֆով տարածքները։
Կուլմինացիան Շուշիի հանձնում էր. խիստ էմոցիոնալ կորուտս հայերի համար, որից ուշքի գալը երկար էր տևելու։ Ես ասել եմ, եթե նոյեմբերի 8-ին Շուշիում լիներ մի ձեռքանի ու մի ոտքանի մեկ թուրք, միևնույնն է՝ քաղաքը նիկոլենք զիջելու էին, անունն էլ դնեին՝ չկարողացանք պաշտպանել, գրավեցին։
Արցախը զիջել էին «պատերազմից» շատ ամիսներ առաջ։ Համենային դեպս հունիսին նիկոլը գիտեր, որ Շուշին տալու ա։ Վստահաբար մնացածն էլ գիտեր։ Տղերքի ճակատագիրն էլ էին որոշել «պատերազմից» շատ առաջ։
Կապիտուլյացիոն համաձայնագրով մենք կորցրեցինք Արցախի 70%-ը. կրկնակի ավելի շատ, քան կորցրել էինք «պատերազմով»։ Դրան գումարած վտանգվեց նաև ՀՀ սահմանների անվտանգությունը։ Ու տղերքի զոհաբերությունն էլ փաստորեն անիմաստ դարձրեցին՝ հանձնելով նրանց կյանքի գնով պաշտպանածը։
Ռազմական գործողություններ-զոհեր-խուճապ-հայ ժողովրդի համար էմոցիոնալ կորուստ՝ ի դեմս Շուշիի-կապիտուլյացիա-հողերի հանձնում։ Էս էր պլանը, որը փայլուն իրականացրեցին ու 600 հազարից ավել «հայերի» կողմից աջակցություն ստացան։

Ամեն անգամ, երբ ձեզ կասեն՝ «հարիֆի գլխին սարքեցին», «քցեցին ջեբը», «սաղ նախկիններն են մեղավոր», էս քարտեզը կոխեք ասողների աչքերը ու հարցրեք, թե ոնց եղավ, որ Արցախի 25%-ը օկուպացրած թուրքին չգիտես ոնց զիջվեց Արցախի 70%-ը։ Հարցրեք, թե ոնց էտ «հարիֆը» էդքանից հետո ինքնասպան չեղավ, դեռ մի բան էլ սկսեց «թուրքի հետ խաղաղ դարաշրջան բացելու» մասին իր հակահայ թեզը առաջ տանել։

Like this post? Please share to your friends: