15 րոպեում պատրաստվող թխվածքաբլիթների 3 հիանալի բաղադրատոմս․ ընտրեք ցանկացածը

Գիտենք, որ պատրաստելու համար շատ ժամանակ գրեթե ոչ ոք չունի։ Հատուկ ձեզ համար ընտրել ենք 15 րոպեում պատրաստվող թխվածքաբլիթների 3 լավագույն բաղադրատոմսերը։

Կոկոսով թխվածքաբլիթ

10 рецептов вкуснейшего печенья, которое готовится за 15 минут

Անհրաժեշտ է․

  • 100գ ալյուր
  • 100գ շաքարավազ
  • 200գ կոկոսի քերուկ
  • 2 ձու
  • 1թ․գ․ փխրեցուցիչ

Պատրաստման եղանակ․

Ձուն հարել շաքարավազի հետ։

Ավելացնել կոկոսի քերուկը, խառնել։

Լցնել ալյուրն ու փխրեցուցիչը, նորից խառնել։

Խմորը կես ժամով ուղարկել սառնարանը, իսկ հետո թրջել ձեռքերը, թխվածքաբլիթներ ձևավորել։

Թխել 180 ջերմաստիճանի ներքո՝ 15 րոպե։

 

Քունջութով թխվածքաբլիթ

10 рецептов вкуснейшего печенья, которое готовится за 15 минут

Անհրաժեշտ է․

  • 70գ ալյուր
  • 60գ կարագ
  • 120գ շաքարավազ
  • 1 ձու
  • վանիլին
  • 1թ․գ․ թարմ քամած կիտրոնի հյութ
  • 160գ քունջութի սերմեր
  • 1/2թ․գ․ փխրեցուցիչ
  • 1/2թ․գ․ աղ

Պատրաստման եղանակ․

Խառնել ալյուրը, փխրեցուցիչն ու աղը։

Հարել կարագն ու շաքարավազը։ Այնուհետև ավելացնել ձուն, վանիլինը և կիտրոնի հյութը, հարել 20-30 վայրկյան։

Հարիչը ցածր արագությամբ թողնելով՝ մաս-մաս ավելացնել ալյուրը։

Անջատել հարիչը, լցնել նախապես բոված քունջութը։

Ջեռոցը տաքացնել մինչ 180 ջերմաստիճանի։ Տապակն անպայման ծածկել յուղաթղթով, գդալով մաս-մաս լցնել խմորը՝ 3-4սմ հեռավորություն պահպանելով։ Թխել արդեն տաքացած ջեռոցում՝ 180 ջերմաստիճանի ներքո, 8-15 րոպե։ Դա կախված է թխվածքաբլիթի չափից։

Կաթնային կորժիկներ

10 рецептов вкуснейшего печенья, которое готовится за 15 минут

Անհրաժեշտ է․

  • 400գ ալյուր
  • 200գ շաքարավազ
  • 100գ կարագ
  • 1 ձու
  • 80մլ կաթ
  • 1/2թ․գ․ փխրեցուցիչ

Պատրաստման եղանակ․

Հարել փափկած կարագն ու շաքարավազը։

Ավելացնել ձուն, կաթը, փխրեցուցիչը, խառնել։

Ավելացնել ալյուրը և էլաստիկ խմոր հունցել։

Գրտնակել խմորը՝ 7-10մմ հաստությամբ շերտ ստանալով։

Ֆորմաներով կամ բաժակով կորժիկներ կտրել և դնել յուղաթղթով ծածկված տապակի մեջ։ Թխել մինչ 180 ջերմաստիճանի տաքացրած ջեռոցում, մոտ 15 րոպե։ Հենց եզրերը թեթևակի կարմրեն, հանել ջեռոցից։

Շաքարի փոշի ցանել և վայելել։

Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Like this post? Please share to your friends: