10 րոպեում պատրաստվող տնական շոկոլադ

Այսպիսի շոկոլադ պատրաստելու համար կպահանջվեն հաշված րոպեներ: Ընկերուհիս է ինձ պատմել այս բաղադրատոմսի մասին. նրա ընտանիքի բոլոր անդամները քաղցր շատ են սիրում:

Ես ինքս էլ պատրաստեցի և երեխաներս գնահատեցին այս հիասքանչ աղանդերը: Բայց ամենակարևորն այն է, որ բաղադրիչի առումով ես հանգիստ եմ:

Շոկոլադը այն աղանդերն է, որ սիրում են կանայք, տղամարդիկ, երեխաները: Այն նաև բարձրացնում է տրամադրությունը:

Բաղադրատոմսը կազմված է հասանելի և պարզ բաղադրիչներից: Փորձեք այն պատրաստել և ուրախացնել ձեր մտերիմներինԼ

 

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • 270 գ. կաթի փոշի
  • 180 գ. շաքարավազ
  • 120 գ. կարագ
  • 100 մլ ջուր
  • 50 գ. կակաո
  • ընկույզ կամ չամիչ

Պատրասման եղանակը.

  1. Կաթի փոշին խառնել կակաոյի հետ, որ ստացվի միասեռ զանգված:
  2. Եռացնել ջուրը, ավելացնել շաքարավազը, որ ստացվի օշարակ: Ստացված օշարակը պահել կրակի վրա՝ եռալու պահից սկսած 6 րոպե: Դուք կտեսնեք, որ օշարակը խտանում է: Այժմ կարագն ավելացնելու ժամանակն է: Լավ խառնեք, մինչև որ կարագը հալի:
  3. Միացնել օշարակն ու կաթի և կակաոյի խառնուրդը: Ավելացնել ընկույզը կամ չամիչը՝ ըստ ճաշակի: Ընկույզը պիտի լավ մանրեցված լինի: Խառնել այնքան, մինչև որ դառնա միասեռ զանգված:
  4. Ստացված զանգվածը լցնել տարրայի մեջ, հարթեցնել: Մի քանի ժամ թողնել սառը տեղում:

Բարի ախորժակ:

Աղբյուր՝ Առաջին Ինֆո

Like this post? Please share to your friends: