Շատ համեղ լոլիկներ ձմռան համար

Այս չափաբաժինը նախատեսված է 5 հատ 3-լիտրանոց բանկայի համար:

Անհրաժեշտ բաղադրիչներ

  • լոլիկ
  • բուլղարական պղպեղ՝ 4 հատ
  • գազար՝ 4 հատ
  • սխտոր՝ 4 գլուխ
  • կծու պղպեղ՝ 2 հատ
  • աղ՝ 200գ
  • շաքարավազ՝ 300գ
  • դափնետերև և հատիկավոր սև պղպեղ
  • ջուր՝ 6 լիտր
  • քացախ 6%՝ 100 մլ յուրաքանչյուր բանկային

Պատրաստման եղանակ.

  1. Կտրեք լոլիկների վերևի հատվածը, դրեք բանկաների մեջ, եռման ջուր լցրեք: Փակեք կափարիչով և ինչ-որ բանով փաթաթեք: Թող այդպես մնան 30 րոպե:
  2. Այդ ընթացքում աղացեք բոլոր բանջարեղենները:
  3. Կաթսայի մեջ լցրեք 6 լիտր ջուր, մանրեցրած բանջարեղենը, աղ, շաքարավազ, դափնետերև, հատիկավոր սև պղպեղ: Դրեք կրակին:
  4. Լոլիկների բանկաների ջուրը թափեք, և փոխարենը լցրեք եռացող բանջարեղենային խառնուրդը, և հենց բանկայի մեջ ավելացրեք 100 մլ քացախ:
  5. Բանկաները փակեք, փաթաթեք ինչ-որ տաք բանով:

Այսպիսի մարինադը շատ ախորժալի և յուրահատուկ է ստացվում:

Բարի ախորժակ…

Like this post? Please share to your friends: