Նրբաբլիթների մեր անթերի բաղադրատոմսը. պահպանեք պատրաստման այս եղանակը

Այս բաղադրատոմսով պատրաստված նրբաբլիթները ստացում են փափուկ, համեղ, և շատ ախորժելի:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • ալյուր՝ 160գ
  • ձու՝ 3 հատ
  • կաթ՝ 500մլ
  • ձեթ՝ 3ճ.գ.
  • թթվասեր՝ 50գ
  • շաքարավազ՝ 2ճ.գ.
  • աղ՝ 1/3թ.գ.

Похожее изображение

Անթերի նրբաբլիթների պատրաստման եղանակը.

Խորը տարայի մեջ հարել ձուն, շաքարավազն ու աղը: Խառնուրդը հարել այնքան, որ թեթև պղպջակներ առաջանան:  Ավելացնել ալյուրի և շաքարավազի խառնուրդը. լավ խառնել, որ գնդիկներ չմնան:

Ստացված զանգվածին ավելացնել 250մլ կաթը և խառնել՝ մինչ միասեռ զանգված ստանալը:

Մնացած կաթը՝ 250մլ, տաքացնել, բայց չեռացնել: Կաթը պիտի տաք լինի, բայց ոչ այրող: Սա նույնպես ավելացնել խմորին և ևս մի անգամ խառնել: Խմորին ավելացնել ձեթն ու թթվասերը, խառնել և թողնել, որ 10-15 րոպե հանգստանա:

Տապակին ձեթ քսել և լավ տաքացնել: Մի քիչ խմոր լցնել և շրջանաձև շարժելով տապակը՝ խմորը հավասարաչափ բաշխել մեջը: Հենց նրբաբլիթների կողքի հատվածները պնդանան, փայտե գդալի օգնությամբ շուռ տալ: Տապակել նաև մյուս կողմից:

Վերջ, նրբաբլիթները պատրաստ են:

Նշված բաղադրիչների քանակից ստացվում է 16-20 հատ նրբաբլիթ:

Картинки по запросу идеальных блинчиков

Բարի ախորժակ:

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

 

Like this post? Please share to your friends: