Փորձեք պատրաստել այսպիսի թխվածք, որի համար անհրաժեշտ են միայն պարզ ու հասարակ բաղադրիչներ։ Այն կարող եք պատրաստել նաև տոնական սեղանի համար։
Անհրաժեշտ բաղադրիչներ․
- 750մլ կաթ
- 300-350գ ալյուր
- 50գ կարագ
- 5 ձու
- 60գ եգիպտացորենի կրախմալ
- 220գ շաքարավազ
- 75մլ ձեթ
- 10գ փխրեցուցիչ
- 16գ վանիլին
- մի պտղունձ աղ
Պատրաստման եղանակ․
Փոքր կաթսայի մեջ ուղարկել 1 ձու, 100գ շաքարավազ և մի քիչ վանիլին։ Լավ հարել։
Ավելացնել 600մլ կաթը, այն պիտի լինի գոլ վիճակում։ Խառնել և լցնել կրախմալը։ Նորից լավ խառնել՝ մինչ համասեռ զանգված կստացվի։ Գնդիկները չպետք է մնան։
Դնել կրակին և անդադար խառնելով եփել՝ մինչ խտանալը և բլթբլթալը։ Կրակից հանելուց հետո՝ ավելացնել կարագը, խառնել և ծածկել սննդային տոպրակով։
Առանձին տարայի մեջ միացնել 4 ձուն, 120գ շաքարավազ, աղը և վանիլին։ Հարել։
Ավելացնել 150մլ սառը կաթ և ձեթը։ Լավ խառնել։
Մի քանի անգամ մաղած ալյուրը և փխրեցուցիչը լցնել խառնուրդի մեջ, նորից լավ խառնել։ Ստացվում է թույլ խմոր։
Բացվող կողքերով ֆորման ծածկել յուղաթղթով։ Ինչից հետո մեջը լցնել խմորը։
Գդալով մեջտեղի հատվածում փոսիկ անել և լցնել կրեմը։ Ուղարկել նախապես տազացրած ջեռոցը՝ թխել 45 րոպե, 180 ջերմաստիճանի ներքո։
Պատրաստի թխվածքը հանել ջեռոցից, թողնել, որ գոլանա։ Հանել ֆորմայից և զարդարել ըստ ցանկության։
Բարի ախորժակ։
Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը