Կարծում ենք, կոտլետներ սիրում են բոլորի ընտանիքներում: Առաջարկում ենք փորձել կոտլետի այս տարբերակը, որը առանձնահատուկ է ստացվում մի գաղտնի բաղադրիչի շնորհիվ:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
- 1-1.5կգ աղացած միս, կարող եք վերցնել երկու տեսակի
- 3-4 հատ հում կարտոֆիլ
- 3-4 հատ սոխ
- մեծ կտոր սպիտակ հաց
- 1 ձու
- կաթ
- աղ, պղպեղ, մանանեխ, ձեթ
Պատրաստման եղանակ.
Կարտոֆիլն ու սոխը մանրացնել բլենդերով կամ աղալ: Հացը թրջել կաթի մեջ: Թողնել, որ ներծծի հեղուկը:
Առանց քամելու հացն ավելացնել ֆարշին: Ավելացնել ձուն, բլենդերի պարունակությունը, աղ ու պղպեղ: Մանանեխն ավելացրեք, եթե սիրում եք դրա համը:
Լավ խառնել՝ ընթացքում 1ճ.գ. ձեթ ավելացնելով: Թողնել, որ հանգստանա՝ առնվազն 10 րոպե:
Տապակի մեջ ձեթ լցնել, տաքացնել: Թաց ձեռքերով կոտլետներ ձևավորել, դնել տաքացած ձեթի մեջ: Տապակել թույլ կրակի վրա:
Երբ կարմրեն մի կողմից, կոտլետները շուռ տալ, ծածկել կափարիչով:
Կոտլետները ստացվում են շատ փոփուկ և հյութեղ:
Բարի ախորժակ:
Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը