Հավկիթով և կանաչիով օրիգինալ կոտլետներ․․ անչափ համեղ է, ախորժելի ու սննդարար

Այս կոտլետները դուր են գալիս բոլորին։ Կարող եք պատրաստել և նախաճաշին, և ընթրիքին։ Շատ համեղ, հեշտ պատրաստվող և օգտակար։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • ձու՝ 6 հատ
  • սամիթ՝ 1 կապ
  • կանաչ սոխ՝ 1 կապ
  • սպիտակաձավար՝ 2ճ․գ․
  • ալյուր՝ 1ճ․գ․
  • ոչ քաղցր յոգուրտ բնական կամ հունական յոգուրտ՝ 1ճ․գ․
  • բուսայուղ՝ 1ճ․գ․
  • աղ

котлеты из яиц - Самое интересное в блогах

Պատրաստման եղանակ․

Ձուն եփել, թողնել, որ սառի, մաքրել։ Անցկացնել խոշոր քերիչով։

Կանաչին լվանալ, չորացնել և մանր կտրատել։ Խորը տարայի մեջ խառնել ձուն, կանաչին։ Ավելացնել սպիտակաձավարը, ալյուրը, աղը և յոգուրտը։ Լավ խառնել։

Ցանկության դեպքում կարող եք ավելացնել 1 հում ձու։ Այդպես կոտլետները ավելի լավ կպահեն ձևը։

Զանգվածը թողնել 10 րոպե, որ սպիտակաձավարը հասցնի ուռել։

Դրանից հետո թաց ձեռքերով միջին չափի կոտլետներ ձևավորել։

Տապակը դնել կրակին, ձեթ լցնել և սպասել, մինչ կտաքանա։ Կոտլետները դնել տապակի մեջ։ Տապակել միջին կրակի վրա՝ փակ կափարիչի տակ։

Կոտլետները տապակել յուրաքանչյուր կողմից մոտ 3-4 րոպե՝ մինչ ոսկեգույն կեղև կառաջանա։

Ցանկալի է մատուցել տաք վիճակում։

Оригинальные котлеты из яиц с зеленью. Изумительно вкусно | Фуд ...

Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Like this post? Please share to your friends: