Ահա թե ինչպես կարելի է ընդամենը 10 րոպեում շատ հեշտ և արագ պատրաստել ախորժելի և համեղ պիցցա․․․նույնիսկ ջեռոցը միացնելու կարիք չկա։
Անհրաժեշտ բաղադրիչներ․
- կարտոֆիլ՝ 4 հատ
- աղ, պղպեղ
- ձու՝ 1 հատ
- ալյուր՝ 2ճ․գ․ ոչ լիքը
- մայոնեզ՝ 2ճ․գ․
- եփած երշիկ՝ 100-150գ
- ապխտած երշիկ՝ 100-150գ
- պանիր՝ 100գ
- լոլիկ՝ 1-2 հատ
Պատրաստման եղանակ․
Սկզբում պատրաստել միջուկը։ Դրա համար անհրաժեշտ է ձողիկների կտրատել երշիկները, լոլիկը։
Պանիրն անցկացնել խոշոր քերիչով։
Միջին չափի կարտոֆիլները մաքրել և անույնպես խոշոր քերել։
Կարտոֆիլին ավելացնել ձուն, համեմել աղով և պղպեղով, լցնել ալյուրը և լավ խառնել։
Թավայի մեջ քիչ ձեթ լցնել, տաքացնել։ Լցնել նախապատրաստված կարտոֆիլը և բաշխել ամբողջ թավայի մակերեսին։
Տապակել մոտ 5 րոպե, մինչ ոսկեգույն կդառնա։ Շուռ տալ, տապակած կողմի վրա քսել մայոնեզը, դնել լոլիկը,
կտրատած երշիկը և վերջում էլ քերած պանիրը։ Ծածկել թավայի կափարիչը և եփել 5-10 րոպե։
Պատրաստի պիցցան մատուցել։ Վստահ եղեք, սա շատ համեղ է։
Բարի ախորժակ։
Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը