Խնձորով ամենափափուկ ռուլետները, մի քանի օր մնում են թարմ և անուշաբույր

Կիսվում ենք շատ համեղ և ախորժելի, շատ արագ թխվածքի բաղադրատոմսով։ Նուրբ խմորի և խնձորով հյութեղ միջուկի համադրությունն ուղղակի գերիչ է։

Картинки по запросу "Мягчайшие рулетки с яблоками на скорую руку"

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • 350գ ալյուր
  • 200գ կարագ կամ մարգարին
  • 200գ թթվասեր
  • վանիլին
  • 1թ․գ․ փխրեցուցիչ

միջուկի համար․

  • 4-5 միջին չափի խնձոր
  • 150գ շաքարավազ
  • 2ճ․գ․ կիտրոնի հյութ
  • կիտրոնի քերած կեղև/դարչին/չամիչ՝ ըստ ցանկության

Картинки по запросу "Мягчайшие рулетки с яблоками на скорую руку"

Պատրաստման եղանակ․

Խորը տարայի մեջ խառնել կարագը, թթվասերը և վանիլինը։ Ալյուրի կեսը խառնել փխրեցուցիչի հետ և մաղելով միացնել կարագով զանգվածի հետ։ Սկսել խմոր հունցել՝ ավելացնելով մնացած ալյուրը։ Արդյունքում պիտի ստացվի փափուկ, բայց ձեռքերին չկպչող խմոր։

Միջուկի համար խոշոր քերիչով անցկացնել խնձորները, ավելացնել կիտրոնի հյութ, շաքարավազ և ցանկության դեպքում կիտրոնի կեղև, չամիչ կամ դարչին։ Վերջում քամել ավելորդ հեղուկը։

Խմորն ուղղանկյունաձև գրտնակել՝  15х30սմ, մեջտեղի հատվածում միջուկը բաշխել։ Սկզբում ծալել խմորը մի կողմից, հետո մյուս կեսով ծածկել ամբողջը։ Կտրատել 4-5սմ լայնությաբ կտորների։ Հարած ձու քսել և թխել տաքացրած ջեռոցում։ Թխել  200 ջերմաստիճանի ջեռոցում՝ մինչ գեղեցիկ ոսկեգույն դառնալը։ Պատրաստի խմորեղենին շաքարի փոշի ցանել։

Картинки по запросу "Мягчайшие рулетки с яблоками на скорую руку"

Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայք

 

Like this post? Please share to your friends: