Լավաշով ռուլետ․ առաջարկում ենք 15 լավագույն միջուկները

Հրաշալի և գեղեցիկ ուտեստ կարելի է պատրաստել շատ արագ։ Առաջարկում ենք լավաշով ռուլետի 15 լավագույն միջուկները։

Անհրաժեշտ է լավաշ և միջուկներից որևէ մեկը։

  1. Տնական կաթնաշոռ՝ 200գ, 2 պճեղ սխտոր, աղ, կանաչի և մի քիչ մայոնեզ։
  2. Ծովախեցգետնի ձողիկներ, եփած ձու, քերած պանիր, 2 պճեղ սխտոր, մայոնեզ և կանաչի։
  3. Սոխի հետ տապակած սունկ, հակած պանրիկ, կանաչի։
  4. Տնական կաթնաշոռ, սխտոր, կանաչի, քերած պանիր և թթու վարունգ։
  5. Եփած բրինձ, եփած ձու, կանաչի, մայոնեզ։
  6. Ապխտած երշիկ, եփած ձու, գազար՝ կորեական ձևով և մայոնեզ։
  7. Պինդ պանիր և խոզապուխտ՝ մանր խորանարդիկների կտրատած, քերած սխտոր և թարմ վարունգ, մայոնեզ։
  8. Տապակած  սոխ և բուլղարական պղպեղ, թթու վվարունգ, տապակած հավի միս՝ թել-թել արած, կանաչի, թարմ լոլիկ, սխտոր։
  9. Քերած վարունգ և գազար, կտրատած ապխտած միս, մայոնեզ և կանաչի։
  10. Քերած բազուկ և գազար, սխտոր, ընույզ և մայոնեզ։
  11. Տապակած սոխ, բուլղարական պղպեղ և աղացած միս, քերած պինդ պանիր։
  12. Եփած ձու, սոխի հետ տապակած սունկ, քերած հալած պանրիկ և կանաչի։
  13. Տապակած սմբուկը, բուլղարական պղպեղը, սոխը, լոլիկը, սխտորը՝ բլենդերով մածուկ դարձրած։
  14. Հավի լյարդը տապակել, ավելացնել յուղոտ սերուցք, համեմել աղով և պղպեղով։ Ընդհանուր զանգվածը մանրացնել բլենդերով։
  15. Ծովախեցգետնի ձողիկներ, 100գ պինդ պանիր, 2-3 եփած ձու, մայոնեզ և կանաչի։

Похожее изображение

Պատրաստման եղանակ․

Լավաշին դնել առաջարկած միջուկներից ցանկացած տարբերակը, հավասարաչափ բաշխել լավաշի մակերեսի վրա։ Փաթաթել ռուլետի պես։ Կտրատել և դնել ափսեի մեջ։ Զարդարել կանաչիով և մատուցել։

Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Like this post? Please share to your friends: