Ընդամենը 30 րոպեում ստացվում է մի մեծ ափսե թխվածք․ միջուկով թխվածք, ավելի համեղ, քան խանութից գնվածը

Այս տնական թխվածքը ստացվում է ավելի համեղ, նուրբ և օգտակար, քան խանութից գնվածը։ Պատրաստվում է հեշտ և արագ, իսկ որպես միջուկ կարող եք օգտագործել ջեմ կամ մարմելադ։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • 400գ կաթնաշոռ
  • 1,5-2 բաժակ ալյուր
  • 100գ շաքարավազ
  • 50գ կարագ կամ մարգարին
  • 1 հատ ձու
  • 1ճ․գ․ թթվասեր
  • 11գ փխրեցուցիչ
  • վանիլին

միջուկի համար․

  • 300գ ջեմ
  • շաքարավազ՝ զարդարելու համար

Картинки по запросу "рогалики с повидлом"

Պատրաստման եղանակ․

Կարագն ու շաքարավազը խառնել, ավելացնել կաթնաշոռը, ձուն, թթվասերը, վանիլինը և փխրեցուցիչը։

Մաղելով լցնել ալյուրը և փափուկ խմոր հունցել։

Խմորը գրտնակել և կտրատել եռանկյունների։ Յուրաքանչյուր կտորի վրա մի կտոր մարմելադ կամ մի քիչ ջեմ դնել․ փաթաթել գլանակի պես։

Шаг 12.

Шаг 13.

Шаг 14.

Տաքացնել ջեռոցը։

Տապակին ձեթ քսել, մեջը դնել նախապատրաստած կրուասանները, թխել 180 ջերմաստիճանի ներքո՝ 20-25 րոպե։ Պատրաստ լինելուց 5 րոպե առաջ շաքարավազ ցանել և նորից ուղարկել ձեռոցը։ Դրա փոխարեն կարող եք պատրաստ թխվածքի վրա շաքարի փոշի ցանել։

Картинки по запросу "рогалики с повидлом"

 

Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայք

Like this post? Please share to your friends: