Ելակը ձմռան համար պահածոյացնելու հրաշալի տարբերակ է․ հատիկները պահպանում են բնական համն ու բույրը, բացի այդ, քիչ քանակությամբ շաքարավազ է օգտագործվում։
Անհրաժեշտ բաղադրիչներ․
- 1 կգ ելակ՝ արդեն մաքրած վիճակում
- 400գ շաքարավազ
Ինչպես պատրաստել․
- Մաքրած ելակը լցնում ենք խորը տարայի մեջ։
- Ելակի վրա լցնում ենք շաքարավազը, բայց չենք խառնում։
- Ամբողջ գիշեր թողնում ենք սառնարանում։
- Առավոտյան ելակը և դուրս տված հյութը լցնում ենք ստերիլիզացված բնակաների մեջ։
- Բանկաները ծածկում ենք կափարիչով և դնում սրբիչով ծածկված կաթսայի մեջ։ Լցնում ենք սառը ջուր, որի մակարդակը բանկաների բարձրությունից 4-5 սմ պակաս է։
- Ջուրը եռալուց հետո՝ դեռ 5-7 րոպե թողնում ենք կրակի վրա, հանում, փակում և շուռ տալիս։
- Եթե նկատեք չլուծված շաքարավազ, ապա բանկան զգույշ թափահարեք։
- Փակոցները փաթաթում ենք տաք ծածկոցով և թողնում՝ մինչ լիարժեք սառելը։