Բարակ լավաշ՝ տնային պայմաններում. ավելի համեղ է, քան խանութից գնվածը. 1 ժամում ստացվում է 40 հատ

Ասօր կպատմենք, թե ինչպես կարող եք տան պայմաններում հեշտությամբ լավաշ թխել: 1 ժամում 40-45 հատ կհասցնեք պատրաստել:

Բաղադրիչների նշված քանակից ստացվում է 20-21 հատ:

Похожее изображение

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • 1թ.գ. չոր խմորիչ, կարելի է առանց դրա օգտագործման
  • 1թ.գ. աղ
  • 0.5թ.գ. շաքարավազ
  • 1ճ.գ. ձեթ
  • 1 բաժակ գոլ ջուր
  • 3 բաժակ ալյուր

Похожее изображение

Պատրաստման եղանակ.

Սկզբում խառնել խմորիչը, շաքարավազը և մի քիչ ջուր լցնել: Սպասել մի քանի րոպե, ինչից հետո ավելացնել աղը, ձեթը, մնացած ջուրը: Խառնել, ավելացնել ալյուրը և խմոր հունցել:

Ստացվում է փափուկ, հաճելի և էլաստիկ խմոր:

Խմորը բաժանել 18-22 գնդիկների: Ծածկել տոպրակով, թողնել, որ հանգստանա 20 րոպե:

Գրտնակել առաջին գնդիկը, որքան հնարավոր է ձգել ձեռքերով, որ բարակ ստացվի, գրեթե թափանցիկ:

Թխել առանց ձեթի, լավ տաքացրած թավայի վրա, յուրաքանչյուր կողմից մի քանի վարկյան:

Դնել նախապատրաստված մակերեսի վրա և դեռ տաք լավաշի վրա մի քիչ ջուր ցողել:

Ծածկել տոպրակով:

Թխել նաև մյուս լավաշները:

Похожее изображение

Փորձեք, այսպիսի լավաշը հաստատ դուր կգա ձեզ: Բարի ախորժակ:

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Like this post? Please share to your friends: