Անուշաբույր կրեմով օդային ու թեթև թխվածք․․․ հաշված բաղադրիչներից ստացվում է աննկարագրելի համեղ ու ախորժելի տորթ

Համոզված ենք, որ տորթը դուր կգա ձեր ընտանիքի անդամներին, այն շատ յուղոտ չէ, միևնույն ժամանակ հյութեղ է և նուրբ՝ վանիլինի ու շոկոլադի հաճելի բույրով։

Бостонский кремовый торт. в дневнике пользователя ღ✿ஐНатальЯஐ ...

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • ալյուր՝ 125գ
  • ձու՝ 4 հատ
  • շաքարավազ՝ 150գ
  • փխրեցուցիչ՝ 1թ․գ․
  • կիտրոնի հյութ՝ 1թ․գ․
  • բուսայուղ՝ 3ճ․գ․
  • սերուցք՝ 50մլ
  • շոկոլադ՝ 200գ

կրեմի համար․

  • կաթ՝ 500մ;
  • ձու՝ 2 հատ
  • շաքարավազ՝ 100գ
  • կրախմալ՝ 30գ
  • վանիլին
  • կարագ՝ 50գ

Бостонский кремовый торт — легкий и неимоверно воздушный десерт ...

Պատրաստման եղանակ․

Կաթը եռացնել՝ մի քիչ վանիլին ավելացնելով։ Ձուն խառնել շաքարավազի և կրախմալի հետ։ Աստիճանաբար ավելացնել կաթին՝ անդադար խառնելով։

Կրեմը փոքր կաթսայով դնել միջին կրակին։ Հասցնել եռման աստիճանի և եռացնել 2 րոպե՝ անդադար խառնելով։ Հանել կրակից և ավելացնել կարագը։ Խառնել։

Կրեմը ծածկել տոպրակով և թողնել, որ սառի։

Մաղել ալյուրը, փխրեցուցիչը և 50գ շաքարավազ։ Առանձին խառնել դեղնուցները, կիտրոնի հյութը և բուսայուղը։ Սպիտակուցները հարել մնացած 100գ շաքարավազի հետ՝ մինչ սպիտակ փքուն փրփուր կստացվի։ Աստիճանաբար դեղնուցները միացնել սպիտակուցի հետ։ Չոր խառնուրդը բաժանել 3 մասի և քիչ-քիչ միացնել ավելացնել ձվային զանգվածի հետ՝ ընթացքում լավ խառնելով։

Թխել 175 ջերմաստիճանի ներքո՝ 30-40 րոպե։

Պատրաստի բիսկվիթը բաժանել 2-3 շերտի։ Յուրաքանչյուր կորժին արդեն սառած կրեմ քսել։

Ջնարակի համար տաքացնել սերուցքը և միացնել հալացրած շոկոլադի հետ։ Լցնել տորթի վրա։

Бостонский, рецепты с фото (12 пошаговых рецепта - бостонский ...

Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Like this post? Please share to your friends: