Անկրկնելի բանջարեղենային աղցան ձմռան համար

Ներկայացնում ենք շատ համեղ փակոցի բաղադրատոմս, որը դուր կգա բացարձակապես բոլորին:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • 2կգ վարունգ
  • 1կգ բուլղարական պղպեղ
  • 500գ սոխ
  • 2կգ լոլիկ
  • 2լ ջուր
  • սև հատիկավոր պղպեղ
  • 1,5 ճ.գ. աղ
  • 150մլ խնձորի քացախ
  • 2 ճ.գ. շաքարավազ

Похожее изображение

Պատրաստման եղանակ.

  • Կլորաձև կտրատում ենք վարունգը:
  • Փոքր կտրոների ենք կտրատում լոլիկը:
  • Այժմ մաքրում ենք սոխը և կտրատում կիսալուսնաձև:
  • Մաքրում ենք պղպեղը սերմերից և բարակ երկար կտրատում:
  • Ստերիլիզացնում ենք բանկաները և շերտերով դնում նախապատրաստված բանջարեղենը:
  • Այժմ յուրաքանչյուր բանկայի մեջ 5-7 հատ հատիկավոր պղպեղ ենք ավելացնում:
  • Պատրաստում ենք մարինադը: Դրա համար ջուրը դնում ենք կրակին, ավելացնում աղն ու շաքարավազը: Հասցնում ենք եռման աստիճանի:
  • Ավելացնում ենք քացախը և լավ խառնում:
  • Դրանից հետո մարինադը տաք վիճակում լցնում ենք բանկաների մեջ և ծածկում կափարիչով:
  • Բանկաները դնում ենք խորը կաթսայի մեջ, ջուր լցնում և հասցնում եռման աստիճանի:
  • Ստերիլիզացնելու ժամանակը կախված է ձեր բանկաների չափից՝ 15-30 րոպե:
  • Վերջում փակում ենք բանկաները և պահում շուռ տված և ծածկված վիճակում՝ մինչ դրանց լիարժեք սառելը:

Բարի ախորժակ:

 

Like this post? Please share to your friends: