Այսքան համեղ, փափուկ, ախորժելի և պարզ թխվածք երբևէ չեք պատրաստել: Պահանջվում են նվազագույն բաղադրիչներ, սակայն համը կստիպի ձեզ այն հաճախ պատրաստել:
Անհրաժեշտ բաղադրիչները.
- գոլ կաթ՝ 0,5լ
- ալյուր՝ 1կգ
- ձու՝ 4 հատ
- խմորիչ՝ 20գ
- աղ՝ 2թ.գ.
- շաքարավազ՝ 3ճ.գ.
- կարագ՝ 150գ
- ձեթ՝ 50գ
- ջեմ կամ կոնֆիտյուր՝ միջուկի համար
Պատրաստման եղանակ.
Խմորիչը լուծել գոլ կաթի մեջ և սպասել մի քանի րոպե: Լուծված խմորիչով կաթին ավելացնել աղը, շաքարավազը, ձուն, խառնել ձեռքի հարիչով կամ բլենդերով: Ստացված հեղուկը 15 րոպե թողնել տաք տեղում: Այնուհետև լցնել ալյուրի մեջ:
Սկսել խմոր հունցել: Երբ սկսեք խառնել, ավելացնել հալացրած կարագը, իսկ հետո էլ ձեթը: Խմորը հունցել:
Թողնել, որ խմորը հանգստանա մոտ 1 ժամ՝ տաք տեղում:
Անցնել թխվածքի պատրաստմանը: Սկզբում ընդհանուր խմորը բաժանել փոքր մասերի, գնդիկների ձև տալ: Յուրաքաչնչյուր գնդիկը գրտնակել, մի կողմում կտվածքներ անել՝ առանց եզրերը կտրելու, մյուս կողմում էլ միջուկ դնել: Նկարում ներկայացված է եղանակը:
Նախապատրաստածները դնել յուղաթղթով ծածկված տապակի մեջ, ծածկել տոպրակով և կրկին թողնել որևէ տաք տեղում՝ 40-50 րոպե: Դեղնուցը խառնել 1թ.գ. կաթի հետ և քսել խմորի մակերեսին:
Թխել նախօրոք տաքացրած ջեռոցում՝ 180 ջերմաստիճանի ներքո, մոտ 25 րոպե:
Բարի ախորժակ:
Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը