Ամենահայտնի վանիլային բուլկիները․ օդային բուլկիների՝ արագ և պարզ բաղադրատոմս

Ինչպես պատրաստել ամենահայտնի, հասարակ վանիլային բուլկիները․․․ ստացվում են օդային, փափուկ և չափավոր քաղցր։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • ալյուր՝ 600գ
  • կաթ՝ 250մլ
  • չոր խմորիչ՝ 8գ
  • դեղնուց՝ 5 հատ
  • կարագ՝ 100գ
  • վանիլին՝ 10գ
  • շաքարավազ՝ 4ճ․գ․
  • սերուցք կամ թթվասեր՝ 2ճ․գ․, ցանկության դեպքում
  • աղ՝ 1 պտղունձ

БУЛОЧКИ Как Пух без Всякой Возни! - YouTube

Պատրաստման եղանակ․

Տաքացնել կաթը՝ մինչ 38 ջերմաստիճանի, մեջը լուծել խմորիչը, ավելացնել 2ճ․գ․ շաքարավազ, 2ճ․գ․ ալյուր, խառնել և 15 րոպեով ուղարկել որևէ տաք տեղ։

15 րոպե անց խառնուրդին ավելացնել մնացած շաքարավազը, աղը, 4 դեղնուց, փափկած կարագը և խմոր հունցել։ Պիտի փափուկ խմոր ստացվի։ Այն լցնել կարագով պատված կաթսայի մեջ, ծածկել սրբիչով և 30 րոպե թողնել տաք տեղում։

Կես ժամ անց տրորել խմորը, բուլկիներ ձևավորել՝ մոտ 15 հատ։ Տապակին ձեթ քսել, մեջը դնել նախապատրաստված բուլկիները՝ միմյանցից քիչ հեռու։ Բուլկիները թողնել, որ ևս մի անգամ բարձրանան և կպնեն իրար։ Բուլկիներին քսել 1 դեղնուցի և սերուցքի խառնուրդ։

Թխել նախապես տաքացրած ջեռոցում, մոտ 20 րոպե՝ 200 ջերմաստիճանի ներքո։

Ճաշակել գոլ վիճակում։

Самая вкусная сдобная булочка - как приготовить булочки как пух ...

Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

 

Like this post? Please share to your friends: