Ամենահամեղ և արագ տորթը…երկար տարիների պատմություն ունեցող բաղադրատոմս

Այս տորթը գերում է առաջին անգամ փորձելուց…այն շատ համեղ և նուրբ է ստացվում:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • ձու՝ 2 հատ
  • շաքարավազ՝ 1 բաժակ
  • մածուն՝ 1 բաժակ
  • մուրաբա՝ 1 բաժակ, ըստ ձեր ցանկության, օրինակ՝ սև հաղարջ, սալոր
  • սոդա՝ 2թ.գ.՝ ոչ լիքը գդալ
  • 2 բաժակ ալյուր

կրեմի համար.

  • թթվասեր՝ 2 բաժակ
  • շաքարի փոշի՝ 0,5-1 բաժակ, ըստ ձեր ցանկության

Похожее изображение

Պատրաստման եղանակ.

Բիսկվիթը պատրաստելու համար անհրաժեշտ է հարել 2 ձուն՝ 1 բաժակ շաքարավազի հետ միասին: Ավելացնել մածունը, մուրաբան, ալյուրը, սոդան:

Թխել 2 կորժ՝ 180 աստիճանի ներքո: Յուրաքանչյուր կորժը կտրել 2 շերտի:

Հարել խիտ թթվասերն ու շաքարի փոշին:

Հավաքել տորթը՝ բոլոր շերտերին կրեմ քսելով: Զարդարել ըստ ցանկության: Կորժերի միջև կրեմի հետ միասին կարելի է որևէ հատապտուղ կամ միրգ ավելացնել, օրինակ կլոր կտրատած բանան:

Թողնել սառնարանում՝ 2-3 ժամ և մատուցել:

Картинки по запросу Самый быстрый и вкусный торт!

Բարի ախորժակ:

Like this post? Please share to your friends: