Ամենահամեղ և արագ խաչապուրին. 5 րոպե և կարելի է վայելել

Խաչապուրիի լավագույն բաղադրատոմսը. առանց ջեռոցը միացնելու և խմոր հունցելու:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • ձու՝ 1 հատ
  • կաթ՝ 1 բաժակ
  • ալյուր՝ 1 բաժակ
  • պանիր՝ 300գ
  • կարագ՝ 30գ
  • աղ՝ եթե պանիրն աղի չէ

Պատրաստման եղանակ.

Հարեք ձուն, ավելացրեք կաթը և կրկին հարեք:

Խառնուրդին ավելացրեք ալյուրը, անհրաժեշտության դեպքում նաև աղը, և ևս մեկ անգամ խառնեք:

Քերիչով անցկացրեք պանիրը և ավելացրեք զանգվածին:

Տաքացրեք թավան, կարագ դրեք և լցրեք խմորի մի մասը, տապակեք երկու կողմից: Նույնն արեք ամբողջ խմորի հետ:

Картинки по запросу Самый вкусный рецепт хачапури: 5 минут

Խաչապուրին պատրաստ է, բարի ախորժակ:

Like this post? Please share to your friends: