Ամենահամեղ տորթը՝ «Կայսերական». հրուշակագործը պատմել է տորթի գաղտնքիները

Հրուշակագործը կիսվել է տորթի բոլոր գաղտնիքներով: Հրաշալի, փափուկ և ախորժելի տորթ «Կայսերական»:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • 6 ձու
  • 270գ շաքարավազ
  • 225գ ալյուր
  • վանիլին
  • 50գ ընկույզ
  • 70գ ծիրանաչիր
  • 30գ կակաչի սերմ

կրեմի համար.

  • 400գ եփած խտացրած կաթ
  • 200գ սենյակային ջերմաստիճանի կարագ
  • 300գ թթվասեր 27-30%, որքան հնարավոր է խիտ
  • 200մկ շաքարով հասարակ օշարակ՝ պատրաստված նույն քանակությամբ ջրից և շաքարավազից, կորժերը թրջելու համար

Պատրաստման եղանակ.

Պատրաստել կորժերը:  Հարել սպիտակուցները՝ շաքարավազի կեսի հետ միասին, մինչ սպիտակ խիտ փրփուր կստացվի: Դեղնուցները հարել վանիլինի և շաքարավազի մյուս կեսի հետ:

Միացնել դեղնուցն ու սպիատոկուցը: Աստիճանաբար ավելացնել մաղած ալյուրը: Խառնել: Ստացվում է թեթև խմոր:

Խմորը բաժանել երեք հավասար մասերի. մեկի մեջ ավելացնել մանրացրած ծիրանաչիրը, մյուսի մեջ՝ կակաչի սերմերը, երրորդի մեջ էլ՝ մանրացրած ընկույզը:

Կորժերը թխել նախօրոք տաքացրած ջեռոցում՝ 180 ջերմաստիճանի ներքո, մոտ 20-25 րոպե:

Պատրաստել կրեմը. դրա համար պետք է հարել սենյակային ջերմաստիճանի կարագը և խտացրած կաթը: Ավելացնել թթվասերը և խառնել՝ մինչ միասեռ զանգված կստացվի:

Կտրել կորժերի եզրերը՝ ամենախրթխրթան արտաքին հատվածները: Մանրացնել՝ փշուր դարձնելով:

Կորժերին օշարակ լցնել և կրեմ քսել: Շերտերը միմյանց վրա դնելով՝ տորթ հավաքել: Կրեմով պատել բոլոր կողմերից:

Տորթին բոլոր կողմերից փշուր լցնել և զարդարել մնացած կրեմով կամ քերած շոկոլադով: 2-3 ժամ թողնել սառնարանում և մատուցել:

Բարի ախորժակ:

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

 

Like this post? Please share to your friends: