Ախորժելի, անուշաբույր, հեշտ և արագ պատրաստվող թխվածքաբլիթ

Այնքան օրիգինալ է և համեղ…այս թխվածքաբլիթի համից չեք կշտանա:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • կակաո փոշի՝ 65գ
  • ձվի սպիտակուց՝ 3 հատ
  • շոկոլադե կաթիլներ՝ 100գ
  • դարչին՝ 1/2թ.գ.
  • շաքարի փոշի՝ 360գ
  • վանիլին
  • աղ՝ 1/4թ.գ.

Պատրաստման եղանակ.

Խառնել շաքարի փոշին, կակաո, աղն ու դարչինը:

Ավելացնել ձվի սպիտակուցը և վանիլինը, հարել ձեռքի հարիչով՝ մինչ միասեռ զանգված կստացվի:

Ավելացնել շոկոլադե կաթիլները:

Տաքացնել ջեռոցը: Տապակը ծածկել յուղաթղթով: Խմորը լցնել գդալով՝ խմորի բաժինները միմյանցից 2-3սմ հեռու դնելով:

Թխել 180 ջերմաստիճանի ներքո՝ 15 րոպե:

Թխվելուց հետո սպասել, որ 10-15 րոպե սառեն թխվածքաբլիթները, և միայն այդ ժամանակ հանել տապակից:

Ցանկության դեպքում զարդարել հալած շոկոլադով:

Բարի ախորժակ:

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

 

Like this post? Please share to your friends: