3 տարեկան երեխան ընկել է երկրորդ հարկի պատուհանից․ մանրամասներ՝ նրա վիճակի վերաբերյալ

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

«Նախօրեին Ալավերդիում 3-ամյա փոքրիկն ընկել է երկրորդ հարկի պատուհանից: Վերջինս ուղղաթիռով շտապ տեղափոխվել է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:

Փոքրիկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Վիճակը գնահատվում է կայուն ծանր: Աղջնակի մոտ առկա է գանգուղեղային փակ վնասվածք, բայց նկատվում է դրական դինամիկա:

Հիշեցնեմ, որ այս շաբաթ սա արդեն երկրորդ դեպքն է, որ հիվանդին տեղափոխելու համար օգտագործվում է սանիտարական ուղղաթիռը:

Հորդորում ենք ծնողներին ուշադրության կենտրոնում պահել փոքրիկներին, նման դեպքերից խուսափելու համար»:

Like this post? Please share to your friends: