19-ամյա ժամկետային զինծառայողը Mitsubishi-ով գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ

Երեկ՝ հունվարի 16-ին, Կոտայքի մարզում տեղի է ունեցել ավտովթար, որի արդյունքում կան վիրավորներ։

Ժամը 23:30-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ, 19-ամյա Դավիթ Ա.-ն իր վարած Mitsubishi մակնիշի 31 OՏ 065 համարանիշի ավտոմեքնայով Հրազդան քաղաքի Հայ-ֆիդայիններ փողոցի վրա՝ Վանատուր թաղամասի հարեւանությամբ, դեռեւս անհայտ հանգամանքներում, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ գլխիվայր շրջվել:

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Վթարի հետեւանքով վարորդը, նրա ուղեւորներ, հասակակիցներ ու համաքաղաքացիներ Վարազդատ Մ.-ն եւ Վանիկ Մ.-ն տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Դ. Արզումանյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես ժամկետային զինծառայող:

Like this post? Please share to your friends: