Ջորիներին՝ ջորու անձնագիր. Այն, որ հանրապետական սերժաբարոները երբեք աչքի չեն ընկել լայնախոհությամբ, քաղաքական հոտառությամբ ու հավաքական բնազդով, գաղտնիք չէր

Լևոն Բարսեղյանն իր ֆեյբուքյան էջում գրառում է կատարել.

«Ջորիներին՝ ջորու անձնագիր

ՀՀԿ-ականները ուզում են համոզել մեզ, թե հեղափոխության ոչ բռնի լինելը, թավիշը, այսինքն, իրենց խելքի և մանավանդ, մեծահոգության շնորհիվ էր, որ այդ իրենց ենք պարտական խաղաղ հրաժարականի համար… Այժմ շատ կարիք չկա խորանալու, թե ով ում բարեկամն է, կամ ում վարունգը՝ ում գրպանը, կարճ ասեմ.-

էդ, որ ոչ բռնի եղավ, ձեզնից մինչեւ կույրաղիք զզված, սակայն իմաստուն մարդկանց շնորհիվ եղավ, ձեզ մի երեւելի ստրատեգի ու իմաստունի տեղ չդնեք, ամեն օր, օրը վեց անգամ ճակատներդ գետին զшրկելով պիտի աղոթքով շնորհակալություն հայտնեք կատաղած քաղաքացուն, որ կարողացավ զորել ու չսվաղել ձեզ պասամաղին։

Այն, որ հանրապետական սերժաբարոները երբեք աչքի չեն ընկել լայնախոհությամբ, քաղաքական հոտառությամբ ու հավաքական բնազդով, գաղտնիք չէր, կլանային բնազդը քաղաքական չէ, սակայն որ հետհեղափոխական երկու տարվա իրենց գոյականի գաղտնիքը չէին կռահելու, դժվար էր երեւակայել։

Ոմանք, բնականաբար, հասկացան որ իրենց քաղաքական կրեդոն առաջիկա 20 տարվա համար երեք տառանոց դոկտրինում էր ամփոփված՝ «սուս»։ Անծպտուն լինելով ոմանք ավելի իմաստուն եղան, քան իրենց անննասուն կառավարմամբ դեռ հիացած և Նիկոլի իշխանության կառավարումը աղետ համարող որոշ երազախաբներ։

Այս իշխանությունը բազում սխալներ ունի, երբեմն՝ նահանջներ հեղափոխական դիրքից, խայտառակ ու զավեշտալի, հույսերի տապալում, արդար ակնկալիքների ոչնչացում, ինչ-որ անհիմն վախեր, որ իր համար միգուցե հիմնավոր է։ Կյանք է ու քաղաքականություն, կորսված վարկանիշը ուրիշ քաղաքական ուժեր են շահում, քաղաքականության կարգն է, այստեղ եւ այլուր, ոչ ոք չի ստիպել սխալներ անել։

Սակայն ինչքան հնդուհավ պիտի լինել կարծելու համար, թե այս իշխանության կորցրածից շահում են կամ շահելու են սերժիկները և գյալմիստները, փեսիստներն և գեբիստները։ Իսկապես հավի տեղ ե՞ն դրել հեղափոխություն արած քաղաքացուն։ Ուզում է Քադաֆին, Վալոդը և Սադամը էն ամխարհից էլ գան ու ձեզ թիկունք կանգնեն, առը հա թե դուք իշխանություն ստանալու շանս ունեք։

Մի հատ թպրտացեք հանկարծ, կիմանաք, թե ում շնորհիվ կամ համար թավիշ եղավ։ Անուղեղները և Սերժիկ պապայի շվաքում իրենց կինոյի տղի տեղ դրածները հասարակ բաները խոսքով չեն հասկանում, ես գիտեմ։ Սակայն դե զգուշացնելն էլ իմ արժանապատվության ավետարանից է, անում եմ։ Նիկոլի վարակակիր լինելուց զվարճացողներին ասեմ, որ Նիկոլն էլ, ընտանիքի անդամներն էլ հազարավոր մարդկանց նման հաղթահարելու են դա,

առողջություն բոլորին, անգամ մեղադրյալներին, բայց թե մարդ կա, որ մտածեց, թե Նիկոլի վիրուսը իրենց բախտն է բացելու, կարող է դիմել ոստիկանություն՝ ջորու անձնագիր ստանալու։ Երբ լեյտենանտը հարցնի՝ ինչու մասնավորապես ջորու, թող պատասխանի՝ որովհետև հեղափոխությունը Նիկոլը մենակ է արել…։)) Ձեր Կինո Երեւանի մայլի երկրաֆիզիկոս, սեյսմոլոգ

Ջորիներին՝ ջորու անձնագիր Հանրապետականները ուզում են համոզել մեզ, թե հեղափոխության անարյուն լինելը, թավիշը, այսինքն,…

Опубликовано Levon Barseghyan Понедельник, 1 июня 2020 г.

Like this post? Please share to your friends: